Թուրքիան եւ ԱՄՆ-ը ստորագրել են F-16 կործանիչների մատակարարման պայմանագիր
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան եւ ԱՄՆ-ը ստորագրել են F-16 կործանիչների մատակարարման պայմանագիր, որոնց շուրջ բանակցություններն ընթացել են դժվարություններով, տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Մատակարարման պայմանագիրը ստորագրված է։ Պատվիրակությունները կշարունակեն քննարկել մանրամասները բանակցությունների ընթացքում»,- TRT Haber հեռուստաալիքը մեջբերել է նախարարության աղբյուրին։
Կործանիչների կոնկրետ թիվը առայժմ չի նշվում։ Թուրքական ԶԼՄ-ները ավելի վաղ տեղեկացրել էին, որ Թուրքիան ԱՄՆ-ից խնդրել է 40 նոր F-16 Block 70 կործանիչ եւ առկա 79 ինքնաթիռների արդիականացման կոմպլեկտավորողներ։ F-16 նոր կործանիչների մատակարարումը կարող է ձգձգվել մինչեւ 2028թ. պատվերների մեծ քանակության պատճառով, տեղեկացրել է Hürriyet թերթը։