Բացահայտվել է հանցագործության 87 դեպք
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 13-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 87 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 27, հոգեկան ներգործության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության՝ 7, ինքնավնասման՝ 6, փաստաթղթեր կեղծելու՝ 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, ֆիզիկական ներգործության, վստահված գույքը հափշտակելու և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելու, սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու, դատական ակտը չկատարելու կամ խոչընդոտելու, կեղծ ցուցմունք տալու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու ու երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու` 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործության հանցագործության դեպքերից բացահայտվել է սպանության, դրամանենգության և անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։