Շարժումը փողոցում լինելու է, հրապարակը չենք լքելու․ Բագրատ Սրբազան
PoliticsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շարժումը փողոցում լինելու է, կազմակերպչական լայն ռեսուրսների ներգրավում է լինելու: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Բոլոր ոլորտային պատասխանատուները, ներկայացուցիչներն էլ ավելի կազմակերպված միջոցներով ներգրավվելու են շարժման մեջ, լինելու են նաև խոսնակներ: Մենք անդրադառնալու ենք մեր հասարակության թե՛ ներքին, թե ՛արտաքին մարտահրավերներին: Շարժումը որոշակիորեն դառնալու է օրակարգ թելադրողը մեր երկրում»,- ասաց Սրբազանը։
Նա ընդգծեց՝ առաջիկա ամիսներին որևէ կերպով հրապարակը չեն լքելու:
«Դրա փորձառությունը մենք ունենք՝ Սուրբ Աննա եկեղեցին, որը նաև միջոց է մեզ համար արագ արձագանքման ու նաև միմյանց տեսնելու իմաստով: Հրապարակային պայքարը շարունակվելու է, բնականաբար, և ամբողջ Հայաստանի տարածքով է տարածվելու: Մենք պետք է դառնանք թելադրողը մեր կյանքի բոլոր խնդիրներում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է պայքարի մարտավարությանը, Սրբազանն ասաց, որ քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են:
«Իմպիչմենտից է շատ խոսվել, առաջին պահանջը դարձել է հրաժարականը, սակայն չեն բացառվում մնացած բոլոր հնարավոր և անհնար քաղաքական լուծումները: Մեզ համար կարևորը իրավական ճանապարհով արդյունքին հասնելն է: Թե այս ընթացքում մարտավարությունն ինչպիսին կլինի, շարժման թիմն ինքը կորոշի: Գրեթե բոլոր քաղաքական գործիչները ներգրավված են, իրենց հետ միշտ խորհրդակցություններ լինում են»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։