Ուղեծրային արևային էներգիայի մեջ արվող ներդրումների աճը կայուն է լինելու
EconomicsԱմերիկյան փորձագետները կանխատեսում են, որ ուղեծրային արևային էներգիայի մեջ արվող ներդրումների աճը 2024-ից 2035 թվականին կայուն է լինելու։ «Ջունիփեր ռիսըրչ» ընկերության փորձագետների գնահատականներով՝ ներդրումները 2024 թվականին կազմելու են 370 միլիոն դոլար, 2029 թվականին 1,9 միլիարդ դոլար, իսկ 2035 թվականին կհասնեն 36 միլիարդ դոլարի։
Ըստ վերլուծաբաների՝ ներկայումս ուղեծրում արևային էներգիայի ստացումը և դա երկիր փոխանցելը տնտեսապես ոչ նպատակահարմար է։ Այդուհանդերձ պետական և մասնավոր խոշոր կառույցները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում այդ ուղղությամբ, վկան վերլուծաբանների կանխատեսումներն են և համապատասխան սարքավորումների և տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ինչպես նաև գների նվազման հետ, հնարավոր կլինի տիեզերքից միանգամից էներգիա ստանալ երկիր, ուստի միջազգային խոշոր կորպորացիաները հասկանալով դրա հեռանկարայնությունն ահռելի միջոցներ են ներդնում այդ ոլորտում, ինչը թույլ կտա ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական մեծ ազդեցության հասնելու։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անի Պողոսյան