Yerevan, 28.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանրակրթական դպրոցներում մանկավարժներն «Ազգային երգ ու պար» կդասավանդեն

Հանրապետության 10 դպրոցներում այս տարվա սեպտեմբերից կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան: Նոր առարկան փորձնական եղանակով կդասավանդվի այդ դպրոցների հինգերորդ դասարանների աշակերտներին: ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի խոսքով, նոր առարկայի շնորհիվ աճող սերունդը կստանա հայրենասիրական դաստիարակություն:

«Երեխային պետք է մոտեցնել իր արմատներին, արժեքներին, իր երգին ու պարին: Ազգայինը չպետք է մոռացվի: Երեխան պետք է ծանոթ լինի իր պապերի երգ ու պարին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Նարինե Հովհաննիսյանը:

Առարկայի փորձարկումը դպրոցներում կսկսվի հենց այս սեպտեմբերից: «Կփորձենք հասկանալ, թե ինչպես է այն իրականացվելու, ովքեր են դասավանդելու: Կադրերի հետ կապված խնդիր կա, որովհետև երևի թե ոչ բոլոր երգի ուսուցիչները պարելու հնարավորություն ունեն, բայց նախատեսվում է վերապատրաստել այդ բոլոր մանկավարժներին: Մենք դեռևս ընտրել ենք այն դպրոցները, որտեղ ճշտել ենք, որ ուսուցիչները կարող են նաև պար դասավանդել»,-ընդգծեց Հանրակրթության վարչության պետը:

Նրա խոսքով, առարկան դեռևս կփորձարկվի միայն հինգերորդ դասարանում, սակայն նախարարությունը նախատեսել է «Ազգային երգ ու պար» առարկան մոտ ապագայում ներդնել նաև հանրակրթական դպրոցի 5-9-րդ դասարանների ուսումնական պլանում:

«Կստեղծվեն համապատասխան մեթոդաբանական ձեռնարկներ, տեսասկավառակներ, որոնք կօգնեն ուսուցչին և երեխաներին: Կքննարկվի նաև լրացուցիչ ժամերի հատկացման հարցը: Հավանաբար, մեկ տարվա ընթացքում 7-8 ազգային երգ ու պար ուսուցանվի»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետը վստահեցրեց, որ այլ նոր առարկաներ դպրոցներում դեռևս չեն ներդրվի, քանի որ ուսումնական պլանը շատ ծանրաբեռնված է: «Ցանկացած տեսակի առարկաներ ունենք: Այս պահին դպրոցական ծրագրերն ու առարկանները նորմալ վիճակում են»,-հավելեց Նարինե Հովհաննիսյանը:

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի ուսուցիչ Աննա Սաֆարյանը սեպտեմբերից հայ մանուկներին կծանոթացնի հայկական երգ ու պարին: «Շատ ուրախ եմ, որ նման առարկա է ներդրվում: Ես կարծում եմ, որ սա մեր սերնդի համար իսկապես անհրաժեշտություն է, և շատ կարևոր քայլ է: Մեզ համար կարևոր է հարազատ մնալ մեր ակունքներին: Դպրոցում աշխատում եմ որպես դասվար և փորձել եմ այս չորս տարում երեխաների մեջ սեր սերմանել ազգային պարերի նկատմամբ, հաճախ ենք մասնակցել «Կարին» համույթի բացօթյա դասերին»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սաֆարյանը:

Աննա Սաֆարյանն ասաց, որ սեպտեմբերից առավել մեծ ոգևորությամբ է աշխատելու աշակերտների հետ: «Օգոստոսի 20-ից հետո ուսուցիչները կմասնակցեն վերապատրաստումների, և պարզ կլինի, թե որքան երգ և պար կսովորեցնենք երեխաներին: Աշխատելու եմ մեր դպրոցի հինգերորդ դասարանում սովորող մոտավորապես 80 աշակերտի հետ»,-նշեց մանկավարժը: Նրա խոսքով, նոր առարկայի դասավանդման առթիվ ոգևորված են նաև երեխաների ծնողները:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced