Զինված միջադեպ Բաքվում. սպանվել է 3 ոստիկան և 1 քաղաքացիական անձ
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ սպանվել են ոստիկաններ և քաղաքացի։ Այս մասին ասված է Ադրբեջանի ՆԳՆ-ի և գլխավոր դատախազության համատեղ հայտարարության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ 1986 թվականին ծնված Ռովշան Ալլահվերդիևը, որը հետախուզման մեջ է և բազմիցս դատապարտվել է, ձերբակալության ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել ոստիկանության աշխատակիցներին։
Ալլահվերդիևը, թաքնվելով ընտանիքի անդամների հետևում, կրակ է բացել Lancaster որսորդական հրացանից՝ սպանելով երեք ոստիկանի և մեկ քաղաքացիական անձի։
Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների ընթացքում Ալլահվերդիևը վնասազերծվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն, ասվում է համատեղ հայտարարության մեջ։