«Ծանր վիճակում էի, վերջին ուժերս եմ հավաքել, որ մասնակցեմ հարսանիքին ու երգս ներկայացնենք». Լիլուն՝ նոր տեսահոլովակի ստեղծման մասին
InterviewՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երգչուհի Լիլուն ներկայացրել է նոր երգ և տեսահոլովակ՝ «Իմ տղա»: Երգը մայր և որդի փոխհարաբերությունների մասին է: Խոսքերի և երաժշտության հեղինակը Գրիգոր Կոկչյանն է:
«Երգի մտահղացումն իմն է եղել: Քանի որ այստեղ մեր հայ համայնքը շատ է սիրում նմանատիպ երգեր, հատկապես հարսանիքների ժամանակ, ես էլ՝ ժամանակ առ ժամանակ երգում եմ հարսանիքներին, նման միտք առաջացավ: Եվ, քանի որ կան երգեր հայր և դուստր, քույր- եղբայր հարաբերությունների մասին, բայց մոր ու որդու մասին չկար, մտածեցի, երգ ունենալ, որը կնկարագրի մոր և որդու կապը»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց երգչուհին:
Նա նշեց, որ երգի գաղափարը վաղուց է ունեցել:
«Ես ինքս տղա երեխա ունեմ, ինձ համար էլ շատ հոգեհարազատ է այս երգը, Գրիգոր Կոկչյանը շատ սիրուն երգ գրեց, ճիշտ ներկայացրեց մայր և որդի կապը: Մեզ շատ հարազատ մարդու հարսանիքի ժամանակ էլ կյանքի կոչեցինք:
Շատ գեղեցիկ ու համահունչ կազմակերպվեց հարսանեկան արարողությունը: Ես առանձին մի քանի տեսարան նկարահանվեցի և հարսանիքի կադրերն օգտագործելով ստացանք տեսահոլովակը»:
Լիլուն նաև պատմեց, որ շատ դժվար էր այս տեսահոլովակի ընթացքը, քանի որ մի քանի օր էր մնացել բալիկի լույս աշխարհ գալուն:
«Ամիս 7-ին հարսանիքն էր, ամսի 11-ին աղջիկս ծնվեց: Ծանր վիճակում էի, վերջին ուժերս եմ հավաքել այդ օրը, որ մասնակցեմ հարսանիքին և որ երգը ներկայացնենք:
Երբ բալիկս ծնվեց արդեն աշխատում էին տեսահոլովակի վրա, արդյունքում ստացանք գեղեցիկ տեսահոլովակ»:
Երգչուհին նշեց, որ 3 երեխայի մայր լինելը բարդ է, հոգատարություն և ուշադրություն է պահանջում, բայց ունի օգնողներ:
«Առաջինը ամուսինս է կիսում ինձ հետ իմ հոգսը, մայրս, կսեսուրս: Ռոբերտն ու Մարիան արդեն դպրոց ու մանկապարտեզ են հաճախում, ես օրվա այդ հատվածում փոքրիկի հետ եմ լինում: Ամուսինս շատ հոգատար հայր է և ամուսին, միասին հասցնում ենք: Կարողանում եմ ճիշտ բաշխել ժամերս:
Ես Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո տարվա մեջ գրեթե 2-3 տեսահոլովակ եմ ներկայացնում, 4-5 երգ, ու ամուսնուս շնորհիվ կարողանում եմ հասցնել:
Երբ փոքրիկ դադար եմ ուզում տալ, նա թույլ չի տալիս: Քանի որ նա հանդիսանում է իմ երաժշտական պրոդյուսերը, ամբողջությամբ ինքն է զբաղվում այդ հարցերով»,- ամփոփեց երգչուհին: