Ֆինլանդիայի նախագահն ասել է՝ որ համաշխարհային առաջնորդի «մի զանգը» կարող է լուծել ռուս-ուկրաինական ճգնաժամը
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը կարծում է, որ Ռուսաստանը կհամաձայնի «խաղաղության բանակցություններ սկսել», եթե նրան այդ մասին խնդրի Չինաստանը։
Միաժամանակ, նրա կարծիքով, խաղաղության բանակցությունները չպետք է տեղի ունենան հրադադարի պայմաններում։
«Ռուսաստանն այս պահին այնքան կախում ունի Չինաստանից։ Նախագահ Սի Ծինփինի մի հեռախոսազանգը կարող է լուծել այս ճգնաժամը: Եթե նա ասեր՝ ժամանակն է սկսել խաղաղության բանակցությունները, Ռուսաստանը ստիպված կլիներ անել դա: Նրանք այլ ելք չէին ունենա», - ասել է Ստուբը Bloomberg-ին:
Ֆինլանդիայի նախագահի խոսքով՝ Չինաստանը պետք է «պաշտպանի միջազգային կանոնները, որոնք վերաբերում են տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը»։
«Դա ճիշտ որոշում է։ Եվ սա նաև ցույց կտա Չինաստանի առաջնորդությունը»,- հավելել է նա:
Միևնույն ժամանակ, ըստ Ստուբի, այժմ «հրադադարի ձգտման մասին խոսք անգամ լինել չի կարող»։
«Մեզ անհրաժեշտ են իրական խաղաղության բանակցություններ։ Միակ բանը, որ հասկանում է Ռուսաստանը, ուժն է: Եվ որքան մենք հիմա օգնենք Ուկրաինային, այնքան ավելի արագ կավարտվի պատերազմը»,- ասել է Ֆինլանդիայի նախագահը։