Պետության ղեկավարը, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի համար, վերականգնի ազգային բանակի մարտունակությունը, ապահովի օրենքի գերակայությունը և տնտեսության կայուն շարունակական զարգացումը. Արշակ Կարապետյան
PoliticsՀայաստանի քաղաքացիների 80,3 տոկոսը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ «Gallup» միջազգային հետազոտական կենտրոնի հայկական գրասենյակի անցկացրած հարցման մասնակիցների միայն 11,7 տոկոսն է կարծում, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 3,3 տոկոսը կարծում է, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։
Հարցումն ուշագրավ օրինաչափություն է ցուցադրել։ Նոր Սահմանադրություն ընդունելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո խոսակցություններ սկսեցին շրջանառվել, որ Հայաստանի գործող իշխանությունները նման քայլի գնում են ոչ թե երկրում իրական փոփոխություններ անելու համար, այլ բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջներով։ Մասնավորապես, Թուրքիան պահանջում է զինանշանի վրայից հեռացնել Արարատ լեռը, իսկ Ադրբեջանն էլ՝ գործող Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրի վկայակոչումը։
1990 թ. ընդունված Հռչակագրում ամրագրված է Արցախի ինքնորոշման իրավունքը։ Հատկապես վերջին շաբաթներին Ադրբեջանը թե՛ նախագահի, թե՛ այլ պաշտոնյաների բերանով պնդում է, թե առանց սահմանադրական փոփոխությունների խաղաղության որևէ պայմանագրի կնքումը բացառվում է։
Ըստ «Gallup»-ի հարցման, ավելի վաղ, մինչև Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, թվերն այլ էին։ Հունվարին հարցվողների միայն 38,1 տոկոսն էր կարծում, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ, 34,2 տոկոսը կարծում էր, որ որոշ դրույթներ պետք է փոխել, 13,4 տոկոսը կարծում էր, որ երկրին հարկավոր է լիովին նոր Սահմանադրություն։ Ըստ էության, հունվարից մինչ օրս հայ հանրության տրամադրություններն ավելի արմատական են դարձել, և Ադրբեջանի որևէ պահանջ կատարելու ցանկություն հայ ժողովուրդը չունի, ի տարբերություն իշխանության ղեկին հայտնված ապիկար և դավաճան ուժի։ Այս հարցումը նաև Փաշինյանի իրական վարկանիշն է արտացոլում։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը, բայց ոչ այն տեսքով, որ Փաշինյանն է առաջարկում։ Ըստ գեներալ-մայորի, Հայաստանում անհրաժեշտ է վերականգնել կառավարման նախագահական ձև։ Պետության ղեկավարը, արտահայտելով ողջ հայ ժողովրդի կամքը, պետք է պատասխանատվություն ստանձնի երկրի համար, վերականգնի ազգային բանակի մարտունակությունը, ապահովի օրենքի գերակայությունը և տնտեսության կայուն շարունակական զարգացումը։
Կառուցել հավասարակշռված արտաքին քաղաքականություն և փոխշահավետ հարաբերություններ ավանդական դաշնակիցների և բարեկամ պետությունների հետ, պահպանել նորմալ հարաբերություններ այլ երկրների հետ և պատշաճ կերպով ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: «Նախագահական հզոր իշխանությունը՝ ժողովրդավարական նորմերի կիրառման հետ մեկտեղ, կարող է բարելավել պետական կառավարումը և ապահովել պետական ապարատի կայուն, բարձրորակ աշխատանք, որը հիմնված կլինի կենտրոնացման մեխանիզմների, տեղային մարմինների իրավունքների ընդլայնման և հանրային վերահսկողության սկզբունքների վրա»,- նշել է Կարապետյանը։