Ռեփեր Քանիե Ուեսթն իր կնոջ՝ Քիմ Քարդաշյանի համար եկեղեցի է կառուցում։ Հայտնի րաժիշտը ցանկանում է ունենալ ընտանեկան եկեղեցի, որը կդառնա մի սրբավայր, որտեղ կկազմակերպվեն հարսանիքներ, մկրտության ու թաղման արարարողություններ։ Աղբյուրը նաեւ հայտնել է, որ եկեղեցու ճարտարապետական լուծումները կնմանվի Բարսելանայում գտնվող Սուրբ ընտանեկան եկեղեցուն, որը մշտապես հիացրել է Քանիեին։
Քիմը և նրա մայրը՝ Կրիսը շատ են հպարտանում այն ամենով ինչ Քանիե Ուեսթն անում է իրենց ընտանիքի համար:Իսկ ինչ վերաբերում է եկեղեցու շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ միջոցներին, ապա Քանիեն չի շտապում «դատարկել» բանկային իր հաշիվները, քանի որ հույս ունի գումար հավաքել իր երկրպագուներից։