Yerevan, 15.January.2025,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մեր երկրում կոռուպցիոն համակարգն ակտիվ աշխատում է, պատժելիության որևէ մեխանիզմ չի գործում». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր երկրում կառավարման ճգնաժամի մասին դիտարկումներն ավելի հաճախակի են հնչում: Ոլորտային բազմաթիվ խնդիրներ, տարբեր ոլորտներում ի հայտ եկող նոր մարտահրավերներ, անկայուն տարածաշրջան: Այս ամենի ֆոնին շատերի համար է տարակուսելի է, որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը մեկ ամսով արձակուրդում է լինելու, այլ պաշտոնյաներ ևս: Ոմանք կասեն՝ մարդը հանգստի իրավունք ունի. այո՝ ունի, բայց դա ևս պետք է համակարգված լինի: Հանրային կառավարման փորձագետ Սիրանուշ Սերոբյանի հետ զրույցում անդրադարձել ենք կառավարման ճգնաժամին և դրա դրսևորումներին, զրուցել կոռուպցիայի և կառավարման համակարգի փոխկապակցվածության մասին: Նա նշում է՝ կառավարման համակարգում ճգնաժամն իրականացվում է կառավարման օղակում առկա պետական գործիչների թեթև ձեռքով:

«Ինձ թվում է, որ 6-7 տարի է, ինչ իրենք հանգստի մեջ են: Եթե պետական կառավարման համակարգում լուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել, միայն ազգանունների, անվանումների փոփոխություն է տեղի ունեցել անձնային առումով, եթե պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերը չեն նվազեցվել, եթե պետական կառավարման համակարգում X ռազմավարությունը միայն անվամբ է փոխվել Y ռազմավարության, երբ մեր պետական կառավարման համակարգում այրերը ոչ թե ժողովրդին, պետական կառավարման համակարգին, այլ ներկուսակցական շահերին, կուսակցությանը և կուսակցության ղեկավարին են ծառայում, ապա այս ամենն իրար գումարվում է ու պետական համակարգում, կառավարման օրակարգում հանգեցնում է ճգնաժամային իրավիճակի: Պետական այրերը միաժամանակ են մեկնում արձակուրդ և երկար ժամանակով: Կասեի, որ կարող են գնալ ու էլ հետ չգալ: Դա ավելի լավ կանդրադառնա մեր կառավարման համակարգի վրա, քան իրենց ներկայությունը:

Իրենց գոյությունն ավելի է վատթարացնում մեր երկրի վիճակը, քան իրենց չլինելիությունը: Ավելի լավ է երկիրը գլուխ, ղեկավար չունենա, քան ունենա նմանատիպ անողնաշար ղեկավար ու նմանատիպ կադրեր, որոնք որևէ կերպ չեն նպաստում մեր երկրի ո՛չ զարգացմանը, ո՛չ մեր երկրի գոյության ապահովմանը: Դարեր շարունակ պետականություն չենք ունեցել, եկեղեցին է պետականությամբ զբաղվել, հիմա չունենք պետություն, չունենք ղեկավար անձ, մյուս կողմից՝ հնարավորություն չեն ընձեռում այն գործիչներին, որոնք կարող են մեզ ճգնաժամից հանել: Այսօր այս ճգնաժամային կառավարման օրակարգը պետք է տանենք դեպի ազգապահպանման գործընթացի, որովհետև այսօր, որպես ազգ, պետություն, գոյություն-չգոյության մեջ ենք գտնվում: Չգիտենք՝ այսօր, որպես պետություն, Հայաստանի Հանրապետությունը կա՞, թե՞ ուղղակի անձերի կույտ է, մարդկանց համախմբում, որովհետև այսօր պետության դեմք, խորհրդանիշ չունենք, միջազգային հարթակներում՝ ևս: Այսօր ծաղրի առարկա ենք բոլոր առումներով: Պետական կառավարման համակարգի այրերը ծաղրում են մեր պետականությունը մինչև վերջ, նվաստացնում են մեր արժանապատվությունը մինչև վերջ: Մարդկանց պահում են վախի, անապահովության, անհավատության շրջանակներում: Կամ իրենց տված ապագան. ավելի լավ է ազգը չունենա ապագա, քան ունենա նմանատիպ ապագա»,-Փաստի» հետ զրույցում ասում է Սերոբյանը:

Կառավարման ճգնաժամի մասին է բարձրաձայնվում քաղաքական, տնտեսական, անվտանգային համակարգերում, անմասն չեն մնում մարդկանց առօրյա կյանքի ընթացքը ապահովող գործոնները՝ ճանապարհներ, ջրի որակ, շինարարություն և այլն: Թվում է՝ երկիրն ինքնահոսի է թողնված և դիմադրում է ինչ-որ անհատների ու օղակների շնորհիվ, ինչը հավերժ տևել չի կարող:

«Պետական կառավարման համակարգում և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր կողմերը ձեռքները լվացել են պրոցեսներից: Հանրությունն ապակողմնորոշված է, թե ի՞նչ պետք է անի: Եթե չկա ղեկավարման ինչ-որ սիստեմ, չկա պայքարի օրակարգ, չկա ճգնաժամային կառավարման օրակարգ, չկա պետականության զարգացման օրակարգ ու տեսլական, ապա քաղաքացիների ինքնառեալիզացման մակարդակն այնպիսին չէ, որ ձևավորեն ինքնաբուխ շարժում, դրա հիման վրա պետական զարգացման օրակարգ ստեղծեն, և շարժվենք առաջ: Քանի որ չունենք նմանատիպ անհատներ, այս ինքնահոսն այնքան ժամանակ կտևի, մինչև կուսակցական կամ ապակուսակցական, միջազգային կամ դրսի ուժերից ինչ-որ մեկը որոշակի ներդրում կատարի, ձևավորվի այդ շարժումը, կամ իքս կառույց իր ձեռքը վերցնի և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր, և՛ ապաքաղաքական, և՛ քաղաքական դեմքերին, որոնք ի զորու են փոփոխություններ անել: Այս դադարը չի կարող երկար ժամանակ շարունակվել, այն տանում է ճգնաժամի խորացման:

Ունենք անապահովության զգացում, մարդիկ տարբեր ձևեր են գտնում դրանից դուրս գալու համար: Մեկն արտագաղթում է, մյուսն իր մասնագիտական որակներն է ակտիվացնում և արտերկրում է փնտրում կրթություն ու աշխատանք ունենալու տարբերակ, մեկն անտարբեր է, ջայլամի քաղաքականություն է վարում, ինչ լինելու է, թող լինի, մեկ ուրիշն էլ մտածում է, որ սա իր հայրենիքն է, որի համար մարդիկ արյուն են թափել, պետք է պայքարել և հաջողության հասնել: Բայց եթե ամեն ինչը կիսատ-պռատ է, մարդկանց հույս են տալիս, պայքար նախաձեռնում, հետո այդ հույսը մարում է, մոտիվացիա ենք տալիս, հետո հույսը կոտրում ենք, այդ դեպքում շատ դժվար է վերականգնվել: Պատերազմի, տարածքների կորստի, մարդկային ռեսուրսների, հերոսների կորստի արդյունքում, ճգնաժամային այս բոլոր իրավիճակներում դեռ չի ձևավորվել ազգային այն օրակարգը, որի հիման վրա պետք է տեղի ունենա անցնցում իշխանափոխություն, և դրա հիման վրա էլ տեղի ունենա ազգային զարթոնք»,-նշում է մեր զրուցակիցը:

2018 թ.-ին Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալու հիմնական պատճառներից մեկը նրա՝ կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումն էր: Թե վեց տարի անց ինչպիսի պատկեր ունենք կոռուպցիայի կանխարգելման կամ ծավալների պակասեցման առումով, կփաստեն տարբեր պաշտոնյաներին վերաբերող հրապարակումները, մեկ անձից կատարվող պետական գնումները, ընդ որում՝ այդ «մեկ անձինք», չգիտես, թե ինչ զուգադիպությամբ, իշխանության ներկայացուցիչների ընտանիքների անդամներն են կամ էլ գոնե այս կամ այն կերպ առնչվում են նրանց: «Կառավարման ճգնաժամն առաջանում է, երբ պետական պաշտոնատար անձն իր դիրքում չէ, կոմպետենտ չէ, ռազմավարական, մարտավարական գործողություններ չեն իրականացվում, կառավարման համակարգը փոփոխություններ չի իրականացնում, նոր օրենսդրական միջոցառումներ չեն իրականացվում, չի բարելավվում քաղաքացիների կյանքի որակը, սոցիալական, տնտեսական ոլորտներում որևէ դրական տեղաշարժ չի գրանցվում, կամ գրանցվում է «այլ՝ արտաքին գործոնների» հիման վրա:

Դա չի նշանակում, որ կառավարման համակարգն արդյունավետ է գործել, և այդ իքս գործոնը բարելավվել է: Այս ճգնաժամը մեկ օրվա ընթացքում չի ձևավորվում, տարիների ընթացքում պետական համակարգն ակտիվ «աշխատում» է, որպեսզի խեղաթյուրի բոլոր համակարգերի գործառույթները, սահմանափակի գործառույթները և ճնշող լծակները, և դրսևորվի միանձնյա գործողությունների շղթա, մեկ կուսակցության ձեռքում կենտրոնանա իշխանությունը: Քանի որ անգրագետ կադրերի մեծ բազա է հավաքվել, որը կոմպետենտ չէ կառավարում իրականացնելու, ճգնաժամն առաջանում է, սկսում է խորանալ, ու մինչ օրս այդ ճգնաժամն անընդհատ խորանում է: Դրան նպաստում է նաև, երբ կոռուպցիոն ռիսկերը պետական կառավարման համակարգում շատ բարձր են լինում: Չկա որևէ պետություն, որտեղ չլինեն կոռուպցիոն ռիսկեր, սկանդալներ: Որևէ երկրում չկա նախադեպ, որ ընդհանրապես վերացված է կոռուպցիան:

Տոկոսային առումներով դրա որոշակի քանակներ կան, մի երկրում բարձր է, մյուսում՝ ցածր, մի երկրում միջինի վրա է գտնվում, մի երկրում այն «արդարացված» է լինում, մի երկրում ներգրավված են լինում պաշտոնատար անձինք, կառավարման համակարգը և այլն: Մեր երկրում փորձագիտական ուսումնասիրությունները հանգել են նրան, որ պետական կառավարման համակարգում կոռուպցիոն ռիսկերը շատ ավելի բարձրացել են: Կա՛մ մեկ անձից գնում է կատարվում, կա՛մ տենդեր է հայտարարվում, իքս պետական պաշտոնատար անձի բարեկամը, կինն է հաղթում, պետական կառավարման համակարգում ներգրավված են իքս անձի բոլոր բարեկամները, նա ուր գնում է, իր բոլոր բարեկամներին տանում է: Դա էլ է կոռուպցիոն ռիսկ, դա պաշտոնական դիրքի չարաշահում է, ոչ միայն դիտարկում ենք, թե դա ինչպիսի ֆինանսական ճեղքվածքներ է առաջացնում բյուջեի վրա, այլ նաև դիտարկում ենք որպես պաշտոնական դիրքի չարաշահում՝ ԽԾԲ-ի օգտագործում: Այդ ամենը համակարգային բնույթ է կրում և հանգեցնում է ճգնաժամի խորացմանը: Այստեղ մեկ այլ հարց էլ կա՝ կոռուպցիոն ռիսկերը դրսևորվեցին, կոռուպցիոն գործողություններն իրականացվեցին, որո՞նք են պատժի մեխանիզմներն ու եղանակները:

Ձերբակալում են ինչ-որ մեկին, պահում մի քանի ժամ, ազատ արձակում: Չստացվեց, որ պատժի միջոց է կիրառվում: Կամ մեկ ամիս են ձերբակալում, հետո ազատ արձակում, արդարացնում, ասում՝ մենք էինք սխալ, կամ ինքն էր սխալ: Շոուներ են կազմակերպում, ծածկադմբոց է արվում, թեմաները փակվում են: Պետությունը կարող է մի քանի միլիարդի վնաս կրել, բայց երկամսյա կալանքից բացի պաշտոնատար անձն այլ պատասխանատվության կարող է չենթարկվել: Մեզ մոտ պատժելիության սիստեմ գոյություն չունի: Նախ՝ պետք է վերահսկման համակարգ լինի, որպեսզի կանխարգելվի կոռուպցիան, բայց եթե լինում է կոռուպցիա, պետք է պատժի մեխանիզմները գործեն, որպեսզի մյուս պաշտոնատար անձն այլևս չկրկնի այն սխալները, որոնք արվել են նախկինում: Ինչո՞ւ էին մարդիկ վստահում այս «հեղափոխությանը», որովհետև մտածում էին, որ մեր երկրում վերջապես կլինի պատժելիության մթնոլորտ, յուրաքանչյուր անձ կգիտակցի, որ իր սխալի պատճառով տուժում է կառավարման համակարգը և ժողովուրդը: Մեր երկրում կոռուպցիոն համակարգն ակտիվ աշխատում է, ինչքան էլ ներկայացնեն կոռուպցիոն շոուներ, որ այս կամ այն պետական այրը կոռուպցիոն սկանդալի մեջ է, միևնույնն է, մի քանի ամիս անց նա ազատության մեջ կլինի: Պատժելիության որևէ մեխանիզմ չի գործում»,-եզրափակում է Սիրանուշ Սերոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ameriabank Raises $200 Million from IFC, Marking the Largest Transaction by IFC ever with a Financial Institution in ArmeniaUcom Receives the International ISO 37001 Standard to Prevent, Detect and Address Bribery May the Holiday Warm Hearts: Idram and IDBank Support the Children of HeroesBeneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and Idram