IDBank-ը շարունակում է «Քո կողքին» ծրագիրը
SocietyԱրդեն 3 ամիս է, ինչ մեկնարկել է IDBank-ի «Քո կողքին» ծրագիրը հատուկ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Ծրագրի շահառու դարձած 150 երեխայի համար IDBank-ը ամեն ամիս հատկացնում է 40.000 դրամ։
Բանկից տեղեկացնում են, որ այսուհետ աջակցությունը կտրամադրվի շահառու 42 ընտանիքին IDBank-ի լոյալության նոր միավորի՝ idcoin-ի միջոցով։ Այն հնարավոր չէ ո՛չ գնել, ո՛չ փոխանակել, և ո՛չ էլ վաճառել։ Idcoin-ը կարելի է ստանալ միայն որպես նվեր՝ IDBank-ից կամ Իդրամից։
IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ idcoin-ն արդեն հասանելի է նաև «Քո կողքին» ծրագրի շահառուների համար։ «Նրանք կարող են Idram&IDBank հավելվածում տեսնել idcoin-ները և դրանք ծախսել ըստ ցանկության՝ շուրջ 22 000 վաճառակետերում, որտեղ կա Իդրամ QR-ով վճարման հնարավորություն, այսինքն՝ հոգալ ինչպես կենցաղային հարցեր, այնպես էլ, օրինակ, վճարել երեխայի դասընթացների, խմբակների, կրթական նյութերի համար և այլն», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։
Նշենք, որ idcoin կարելի է ստանալ պրոդուկտների, արշավների, հավատարմության այլ ծրագրերի շրջանակում, որոնց մասին կարելի է տեղեկանալ IDBank-ի պաշտոնական կայքից․ այստեղ պարբերաբար կհրապարակվի մանրամասն տեղեկատվություն։
Իսկ idcoin-ով գնումները շատ պարզ են․ ուղղակի անհրաժեշտ է սքանավորել QR կոդը Idram&IDBank հավելվածով և համակարգը, ի թիվս վճարման այլ աղբյուրների, կառաջարկի նաև idcoin-ը։
Չմոռանանք նշել, որ idcoin-ը հնարավոր է օգտագործել նաև կոմբո-վճարումների ժամանակ։ Համակարգն ավտոմատ կառաջարկի վճարել idcoin-ով, և եթե idcoin-ի մնացորդը չբավարարի, ապա գումարի մնացած մասը Ձեր ընտրությամբ կարող է գանձվել ինչպես Ձեր` IDBank-ի քարտերից ու հաշիվներից կամ Իդրամ դրամապանակից, այնպես էլ Idplus լոյալության հարթակում առկա բոնուսներից ու նվեր քարտերից։
«Քո կողքին» ծրագիրը, ինչպես և հայտարարված էր, շարունակվելու է մինչև տարվա վերջ, և շահառուները, ծրագրի պայմաններին համապատասխանելու դեպքում, այս ընթացքում չեն փոփոխվելու։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ