ՊՆ-ն հերքում է Իրանի հետ 500 մլն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր ստորագրելու լուրը
Event of the dayՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը մտացածին և հորինված է որակում տարածվող լուրերը, թե Հայաստանն Իրանի հետ 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման պայմանագիր է ստորագրել։
Թեմայի վերաբերյալ Tert.am-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանին։
Հարցին, թե ինչպես կմեկնաբանեն Iran International կայքի տարածած այն տեղեկատվությունը, թե Հայաստանն ու Իրանը 500 միլիոն դոլարի սպառազինության ձեռքբերման գաղտնի պայմանագիր են ստորագրել, ՊՆ խոսնակը պատասխանեց, որ մտացածին ու հորինված բովանդակությամբ հրապարակումներին իրենք չեն արձագանքում։