Վաղը` դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակում կկազմակերպի հանրահավաք-երթ, որը նվիրված է լինելու Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:
«Դա ոչ իշխանական ուժերի երթն է լինելու»,-Orer.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` պատասխանելով մեր այն հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն մասնակցելու է այդ երթին:
«Ես անձամբ մասնակցելու եմ իմ թիմակիցների հետ, սա ոչ իշխանական ուժերի միասնական երթն է լինելու, հետևաբար բոլոր նրանք, ովքեր դեմ են այս իրավիճակին, ովքեր փոփոխությունների են ձգտում` մասնակցելու են»,-ասաց Տիգրան Ուրիխանյանը: