ՔՊ-ն հովանավորում է քրեական տարրերին
AnalysisԳաղտնիք չէ, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի օրոք վերածվել է դրախտի քրեական տարբեր տարրերի համար, որոնք պարբերաբար հաշիվներ են պարզում հենց փողոցում։ Իսկ սպանությունների ու քրեական պատմությունների մասին նորություններ կարելի է լսել գրեթե ամեն օր։
Իրավապահները քրեական հեղինակություն «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով ձերբակալել են քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին: Հուլիսի 28-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները քննիչի որոշմամբ ձերբակալել են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 35-ամյա և Երևանի 40-ամյա բնակիչների՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով:
Սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում, Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում: Սերգեյ Գրիգորյանը վերջին տարիներին հասցրել էր աչքի ընկնել տարբեր քրեական պատմություններով: Ոչ պակաս հայտնի է այսպես կոչված «Չաղ Ռուստամը»։ Վերջինս լայն հանրությանը հայտնի դարձավ 2018 թ. իշխանափոխությունից հետո՝ հայտնվելով քրեական աղմկահարույց պատմություններում։ Քրեական այդ անձը նաև հայտնի է որպես Փաշինյանի մերձավոր աջակից, «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանի մտերիմ։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը քանիցս օգնել է նրան խուսափելու պատասխանատվությունից, վերջինս էլ տարբեր ծառայություններ է մատուցել թե՛ «Շիշ բռնողին», թե՛ ՔՊ-ական տարբեր երևույթների։ Այս անգամ, սակայն, Սարգսյանների համար դժվար է լինելու կոծկել սպանությունը, «Չաղ Ռուստամին» ազատել պատասխանատվությունից։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, որոշել են հաշվի չառնել նույնիսկ ընտրություններին քրեական հեղինակության աջակցությունը, նրան հրապարակավ պատժել։ Իսկ ՔՊ-ական Հայկ Սարգսյանը, իհարկե, որևէ պատասխանատվություն չի կրելու քրեական տարրերի համար տանիք ծառայելու համար։
Լիանա Երեմյան