Ինչ հետևանք կարող է ունենալ կարմրուկի դեմ պատսվաստումը բաց թողնելը. ԱՆ-ն պարզաբանում է
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչ հետևանք կարող է ունենալ կարմրուկի դեմ պատսվաստումը բաց թողնելը. ԱՆ-ն պարզաբանում է
Առողջապահության նախարարությունը կարմրուկի ախտանիշների և դրա դեմ չպատվաստվելու հետևանքների մասին տեղեկատվություն է տարածել:
«Կարմրուկը պարզապես ցան չէ և վտանգավոր է իր բարդություններով:
Վարակվելուց 7-23 օր հետո, միջինում՝ 10-14 օր անց առաջանում են ներքոհիշյալ ախտանիշները.
բարձր ջերմություն,
հազ, ռինիտ,
քթահոսություն,
աչքերի կարմրություն,
մարմնի ցանավորում:
Կարմրուկին բնորոշ է բարդությունների առաջացումը՝ օտիտ, կոնյուկտիվիտ, բրոնխիտ, թոքաբորբ, որոնք հատկապես ծանր են ընթանում վաղ տարիքի երեխաների շրջանում:
Կարմրուկը կարող է առաջացնել նաև սուր էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում, խլություն, իմունային հիշողության կորուստ, երբ կարմրուկի վիրուսը ջնջում է նախկինում ձեռք բերված իմունիտետը և տվյալ անձը խոցելի է դառնում տարբեր վարակների նկատմամբ:
Վարակվելու հետևանքով հնարավոր է նաև ենթասուր ձգձգվող պանէնցեֆալիտ, որը կարող է առաջանալ հիվանդանալուց մի քանի տարի անց և հանգեցնել մահվան:
Հղիության ընթացքում կարմրուկը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝
վիժում.
վաղաժամ ծննդաբերություն.
նորածինների ցածր քաշ.
թոքաբորբ.
գլխուղեղի վնասվածք.
մայրական մահ:
Կարմրուկի դեմ պատվաստումներն արվում են 2 դեղաչափով՝ 1 տարեկանում և 4-6 տարեկանում: Կարող են պատվաստվել նաև նախկինում չպատվաստված և թերի պատվաստված անձինք:
Պատվաստվելով՝ պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև պատվաստման հակացուցումներ ունեցող անձանց (մինչև 6 ամսական երեխաներ, հղիներ, իմունային անբավարարությամբ անձինք)»,- նշվում է հաղորդագրության մեջ: