Բացարձակ թվերով 2024թ․-ին հանքահումքային ոլորտն առաջընթաց է գրանցել
Economics2024 թ. հունվար–մայիսին աճել է Հայաստանից հանքահումքային արտադրանքի արտահանումը։ Պղնձի խտանյութի արտահանման ծավալներն աճել են 17%-ով` հասնելով 136 210 տոննայի: Գրեթե կրկնակի աճել է մոլիբդենի խտանյութի արտահանումը։ Թանկարժեք մետաղի (ոսկու և արծաթի) խտանյութի արտահանումը աճը կազմել է 18%, (8 725 տոննա)։