Մեծ Բրիտանիայում չեն դադարում անկարգությունները. վարչապետն արտակարգ կառավարական հանձնաժողովի նիստ կանցկացնի
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն արտակարգ կառավարական հանձնաժողովի (COBRA) նիստ է նշանակել, ինչը տեղի է ունենում միայն հրատապ և արտակարգ դեպքերում։ Այս որոշման պատճառը երկրում ներգաղթյալների դեմ լայնածավալ ծայրահեղ աջակողմյան ցույցերն են, որոնք շարունակվում են արդեն վեցերորդ օրը, հայտնում է Sky News-ը։
«COBRA-ի հանդիպումը տեղի կունենա այսօր Դաունինգ սթրիթում՝ երկրում բռնության սրման վեցերորդ օրը այն բանից հետո, երբ անկարգությունների մասնակիցները փորձել են գրոհել հյուրանոցներ, որտեղ բնակվում են ապաստան հայցողներ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը կմասնակցեն նախարարներ, պաշտոնյաներ, ոստիկաններ, հետախույզներ։ COBRA-ի նպատակն է քննարկել արտակարգ իրավիճակների արձագանքման պլանը:
Ինչպես գրում է BBC-ն, Մեծ Բրիտանիայի վարչապետը բրիտանական շատ քաղաքներում կատարվողը որակել է «ոչ թե բողոքի ցույց, այլ կազմակերպված բռնություն»։ Նա զգուշացրել է կանգգազանցներին, որ նրանք «կզղջան» իրենց արարքների համար և կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:
«Եթե դուք մարդկանց հետապնդում եք նրանց մաշկի գույնի կամ հավատքի պատճառով, ապա անկախ ձեր պատճառներից, դուք ծայրահեղ աջ եք: Հանցագործությունը հանցագործություն է, և այս կառավարությունը պայքարելու է դրա դեմ», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:
Հուլիսի 29-ին Սաութպորտում ներգաղթյալը դանակով հարձակվել էր մի խումբ մարդկանց վրա՝ սպանելով երեք երեխայի։ Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բերման էին ենթարկել հարձակվողին։ Ավելի ուշ, «Անգլիական պաշտպանության լիգա» ծայրահեղ աջ կազմակերպության կողմնակիցները սկսել են հարձակվել ներգաղթյալների վրա, բախվել են ոստիկանության հետ: Սաութպորտում անկարգությունների ժամանակ ավելի քան 50 ոստիկան է վիրավորվել։ Ավելի ուշ անկարգություններըվ տարածվել են երկրի այլ քաղաքներում։ Ավելի քան հարյուր մարդ բերման է ենթարկվել։ Օգոստոսի 5-ի երեկոյան ցուցարարները փորձել են հարձակվել Ռոթերհեմում և Թամվորթում գտնվող հյուրանոցների վրա, որտեղ, նրանց տեղեկություններով, ներգաղթյալներ են եղել: