Ջրային պարեկները Սևանա լճում քաղաքացու են փրկել
Event of the dayՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 4-ի ժամը 15.00-ի սահմաններում Սևանա լճի ափամերձ տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին քաղաքացիները հայտնել են, որ Սևանա լճում մարդ է խեղդվում,
Թերակղզու լողափնյա տարածքում ծառայություն իրականացնող կարգախմբի պարեկներից մեկն անմիջապես նետվել է լիճն ու հանել խեղդվող քաղաքացուն, իսկ ժամանած շտապօգնության խումբը Չարենցավան քաղաքի բնակիչ Ա․Հ.-ին ցուցաբերել է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Հիշեցնենք, որ ջրային պարեկներն ու փրկարարները հուլիսի 1-ից ուժեղացված ծառայություն են իրականացնում Սևանա լճում և առափնյա տարածքում՝ համագործակցված ու հետևողական ծառայությամբ կանխելով ու հայտնաբերելով իրավախախտումներն ու ապահովելով հանգստացողների և զբոսաշրջիկների անվտանգությունը: