Լրատվամիջոցների սխալ մեկնաբանությունը հանգեցրել է Պուտինի դեմ մահափորձի մասին տեղեկության սպրդմանը. ՌԴ ԱԳՆ
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ԱԳՆ-ն լրատվամիջոցներին մեղադրել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի «Ռոսիա-1» հեռուստաալիքին տված հարցազրույցը սխալ մեկնաբանելու մեջ, որի արդյունքում տեղեկություններ են հայտնվել Սանկտ Պետերբուրգում գլխավոր ռազմածովային շքերթում ներկա լինելու ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի դեմ Կիևի կողմից մահափորձ պատրաստելու մասին։
Հարցազրույցում հիշեցվում է 2024 թվականի հուլիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա.Ռ. Բելոուսովի և նրա ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում Պենտագոնին հայտնվել է Ռուսաստանի դեմ նախապատրաստվող սադրանքների վերաբերյալ Մոսկվայի մտահոգությունը: Միևնույն ժամանակ, Ս.Ա.Ռյաբկովը չի խորացել այլ գերատեսչությունների իրավասությանն առնչվող մանրամասների մեջ։
Պատասխանելով հեռուստահաղորդավարի հարցին` Ս. Ա. Ռյաբկովը ասել է, որ դատելով որոշ նշաններից, ռուսական կողմից մեր ռազմական ղեկավարության և պաշտպանության նախարարի ազդանշանը մեր ամերիկացի գործընկերոջը, ըստ երևույթին ազդեցություն է ունեցել: Մենք խուսափեցինք լարվածության նոր սրացւոմից:
Հարցազրուցավարի անմիջական հարցին, թե արդյոք գործողություն է նախապատրաստվում գլխավոր ռազմածովային շքերթի համար, Ռյաբկովը դրականորեն չի պատասխանել, խոստովանելով սոսկ նման կարգի իրադարձությունների հետ որոշակի շաղկապվածության առկայության մասին:
«Եվս մեկ անգամ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ ենք անում հանգամանորեն ստուգել հրապարակված տեղեկությունը` ՌԴ ԱԳՆ ղեկավարության հայտարարություններում խեղաթյուրումներից խուսափելու համար։ Հարցերի դեպքում համառորեն խորհուրդ ենք տալիս լրացուցիչ պարզաբանումների համար դիմել նախարարություն»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ: