ՀԷՑ-ից տեղեկացնում են
SocietyՀարգելի բաժանորդներ,
Ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 11:55 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաշխման համակարգից անկախ հանգամանքներով պայմանավորված, մասնավորապես՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պատկանող «Զովունի 220/110» կՎ ենթակայանում վթարային անջատման պատճառով ընդհատվել է Դավիթաշեն 2-րդ, 3-րդ, և 4-րդ թաղամասերի, ինչպես նաև Քանաքեռավանի, Զովունու և այդ տարածքների հանրային սեկտորի բաժանորդների էլեկտրամատակարարումը:
Ժամը 16:40-ին վերացվել են «Զովունի 220/110» կՎ ենթակայանի վթարի հետևանքները, վերականգնվել է Քանաքեռավանի, Զովունու, ինչպես նաև տարածքների հանրային սեկտորի էլեկտրամատակարարումը: Սակայն վթարի հետևանքով վնասվել են ՀԷՑ-ի հաշվեկշռում գտնվող մալուխները, որոնց նորոգումից հետո Դավթաշենի մնացած հասցեների էլեկտրամատակարարումը վերականգնվել է 18:30-ին: