Մոսկվայում՝ Միհրան Պողոսյանի նախագահությամբ, կայացել է ՀՀՄ Գործադիր մարմնի ընդլայնված կազմով նիստը
PoliticsՄիհրան Պողոսյանի նախագահությամբ՝ օգոստոսի 13-ին Մոսկվայում կայացել է «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության գործադիր մարմնի ընդլայնված կազմով նիստը։ Քննարկվել են կուսակցության առաջիկա ծրագրերն ու գործողությունները ինչպես նաև լայն շրջանակի այլ հարցեր։
Իր խոսքում ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանն ընդգծել է․ «Ժամանակ չունենք․ ինքներս ենք տեսնում, որ ամեն օր կորցնենում ենք։ Եվ որքան Հայաստանի գործող վարչախումբը լինի իշխանության, որքան այս ամենը երկար տևի, այնքան կորուստները ավելանալու են»։
Շեշտվել է, որ «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությանը ելնելով իր ծրագրային առաջնահերթություններից, այն է՝ Հայաստանի անվտանգության ապահովում և Արցախի հարցի կարգավորում (արցախցիների վերադարձ հայրենիք), անելու է հնարավորինը կասեցնելու պետականության կորստին տանող երկրի այսօրվա շարունակական գահավիժումը։
Մենք իրավունք չունենք մեր սերունդներին փոխանցելու այս խնդիրները՝ ընդգծվել է ՀՀՄ գործադիր մարմնի նիստում։