Սոցիալական ճաշարանը պատրաստ է. Բակուր Մելքոնյան
BlogԲակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սոցիալական ճաշարանը պատրաստ է!!!
Բացումը երեքշաբթի օրը ժամը 13:00, հրավիրում եմ բոլոր ցանկացողներին! Այս գրառումը համարեք պաշտոնական հրավեր!
Երկար քննարկում էինք, թե ո՞վ կարող է օգտվել: Նախ ասեմ, որ տարածքը աշխատելու է 2 ֆորմատով, այսինքն սոցիալական ճաշարանի ծախսերը փակելու համար տարածքում գործելու է նաև կլասիկ Արտ Լանչի կետ բոլոր հաճախորդների համար և լինելու է 2֊րդ հոսքագիծ շատ զեղչված գներով: Բարդությունը նրանում էր, որոշելու թե ով պետք է հնարավորություն ունենա օգտվելու զեղչված գներից: Շատ տարբեր առաջարկներ եղան ու բարդ էր գտնել էդ արդար ֆիլտրումը: Վերջը ինձ բռնեցի էն մտքի վրա, որ այ մարդ, այս պրոյեկտը հարգանքի նշան է ցանկացած տարիքով անձի նկատմամբ ու որոշեցինք շատ պարզ լինել և կապել զեղչով օգտվելու հնարավորությունը միայն տարիքի հետ, այսինքն 60 անց ցանկացած անձնավորություն կարող է օգտվել մեր 2֊րդ հոսքագծից: Բացի զեղչով օգտվելուց 60 անց մարդիկ հնարավորություն կունենան իրենց գնած լանչի հետ անվճար ընտրելու որևէ նվեր (սուրճ, խմորեղեն, պիցցա...), որը իրեն նվիրել է մի այլ մինչև 60 տարեկան հաճախորդ: Նման հաճախորդներին էլ խրախուսելու համար մշակվեց հատուկ գներով նվեր մենյու, օրինակ սուրճը ընդամենը 50 դր և հաճախորդը էդ 50 դրամը վճարելով էդ պահին էկրանի վրա տեսնում է ինչպես է նվերներ բաժնում ավելանում իր գնածը...
Լավ էլ երկար չպատմեմ, հենա կգաք ու տեղում կտեսնեք, հա կարևորը, ով տարեցների հետ կապված միջոցառումներ կուզենա կազմակերպել, մենք պատրաստ ենք համագործակցել, առնվազն տարածքը երեկոյան և շաբաթ֊կիրակի օրերին անվճար տրամադրելու տարբերակով: Նաև քանի որ կոնցեպտը նորություն է մեր համար, պատրաստ ենք ընթացքում քննարկել և ընդունել ցանկացած փոփոխություն, որը կօգնի էլ ավելի օգտակար դարձնելու այս պրոյեկտը!
Դե կհանդիպենք երեքշաբթի ամսի 20֊ին ժամը 13:00-ին Զավարյան 57/19 հասցեում:
Եվ հիշեք, անկախ նրանից թե ինչ գործի եք, ինչ տարիքի եք, ինչ հայացքներ ունեք, միևնույն է մի օր մեծանալու եք, դուք էլ եք դառնալու տարիքով և հետևապես եթե այսօր հնարավորություն ունեք ինչ֊որ ձևով օգտակար լինել տարեցներին, ջանք մի խնայեք, մեկ է բարին բումերանգի զևով մի օր վերադառնալու է դեպի ձեզ:
Հ. Գ. Էս էն տարածելու խնդրանքով փոստերից է, որ շատ մարդ իմանա պրոյեկտի մասին: