Ինչպե՞ս խնայել էլեկտրաէներգիան Գերմանիայում
EconomicsԻնչպե՞ս խնայել էլեկտրաէներգիան էներգիայի թանկացման և կյանքի գնի պայմաններում: Այս հարցը հուզում է եվրոպացիներին. «Արևի էներգիայի շնորհիվ»,- պատասխանում են գերմանացիները։ Գերմանիայում պատշգամբների վրա տեղադրվող փոքր արևային էլեկտրակայանները գնալով ավելի տարածված են դառնում: Այս տարվա երկրորդ եռամսյակում նման համակարգերի գրանցումների թիվը նախորդ եռամսյակի համեմատ աճել է 50 %-ով։
Անցումն էներգիայի այլընտրանքային աղբյուրներին արագացավ Ուկրաինայում պատերազմի բռնկմամբ և դրան հաջորդած էներգետիկ ճգնաժամով։ Արևային մարտկոցները հեշտ է օգտագործել, և դրանց տեղադրման թույլտվությունը համեմատաբար հեշտ է ձեռք բերել: Ավելին, այս հնարավորությունն ունեն և՛ տան սեփականատերերը, և՛ վարձակալները:
Այս տարի արևային վահանակների տեղական We.Do.Solar ընկերությունը կանխատեսում է վաճառքի 350 % աճ նախորդ տարվա համեմատ։ Գերմանիայից հետ չեն մնում նաև Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և Նիդեռլանդների շուկաները, նույն միտումն այնտեղ է նկատվում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Գերմանիան և Նիդեռլանդներն առաջատար են ԵՄ-ում մեկ շնչին ընկնող արևային էներգիայի արտադրությամբ:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Նարե Պապինյան