Հոգեծնող Փաշինյանը. Հրայր Կամենդատյան
BlogՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հոգեծնող Փաշինյանը։
Երեկ Երևանում բանտից ազատվեց մի նախկին պաշտպանության նախարար , որը երեք տարի բանտային կուշտ կյանքից հետո արժանացավ մի փոքրիկ հաղթահանդեսի ։Հարազատները , մտերիմները ուրախության աննկարագրելի զգացումներով դժնդակ զնդանի մոտ դիմավորեցին Դավիթ Տոնոյան անձնավորությանը ' մարդ ով կրում է ուղղակի անձնական պատասխանատվություն 2020 թվականի դառը պարտության համար ։ Իհարկե , մեզ այդ անձը բնավ չի հետաքրքրում , բայց ցանկություն կա անդրադառնալու այն երևույթին , որը կարելի է անվանել ,,Նիկոլի հոգեզավակություն,, ։Նման մի քանի տասնյակ հայ զինվորականներ կան , որոնք պատերազմում կրած պարտության համար չեն կրել եվ ոչ մի պատասխանատվություն , չեն մեղանչել , եվ ավելին բացառիկ հանգիստ կերպով շարունակում են ապրել , աշխատել , փող ստանալ , երեխաներ ամուսնացնել , թավալ տալ սրճարաններում ։ Այդ կարգի գեներալ կոչվածների շարքի մեջ առանձնահատուկ չարագուշակ դերակատարում են ունեցել օնիկ Գասպարյանը , Դավիթ Տոնոյանը , ԱԱԾ մի հարուստ երիտասարդ պետ գեներալը ։ Ինչն է սրանց բոլորին միավորում ? : Դրանց պաշտոնական արևածագը սկսվել է քպ առաջնորդի ձեռամբ , նույնիսկ կարելի է պնդել , որ քպ ղեկավարը դրանց սիրասուն հոգեծնողն է ։ Հոգեզավակի երևույթը շատ տարածված էր դեռ հին Հռոմում եվ շատ կայսրեր ունեին իրենց հոգեզավակները ։ Օրինակ Հուլիոս կեսարի հոգեզավակներն էին Անտոնիոսը, ապագա Օգոստոս կայսրը , Բրուտոսը ' մարդիկ , որոնք իրենց խիզախ , քաջարի կյանքի ավարտին ինքնասպան եղան , ինքնասեր քաջությունը վեր դասելով պարտության պատասխանատվությունից եվ անձնական ստորացումից ։ Ինչն էր միավորում կեսարի այդ հոգեզավակներին , մարդկային ինչպիսի հատկանիշներ ունեին երիտասարդ հերոսները ? : Դրանք բոլորը Հռոմի քաղաքական երևելի ընտանիքների զավակներ էին , եվ որոնք կեսարի հետ մասնակցել էին հեռավոր արշավանքներին , կրել զրկանքներ , մարտնչել գալլերի ,գերմանիկների , կիմրների եվ այլ ռազմատենչ ցեղերի դեմ , ուսուցանել էին փիլիսոփաների դպրոցներում , հանրային օրենսդիր կյանքի դպրոցն էին ավարտել ։ Իհարկե , 2060 տարի առաջ ապրած այդ խիզախ հերոսներին դժվար է համադրել հայ բարձրաստիճան սպաների զգալի մասին , դժվար է ակնկալել որ նրանք կլինեն մեր հերոսը ։ Ինչու? : Որովհետև նրանք հոգեզավակ են մի քպ ղեկավարի , որը խաբեության , փախուստի , նենգափոխման , հրաժարումի վարպետ է ։ Միթե նրանք չէին լինելու անպատասխանատու , ցինիկ , խաբեբա , հայրենիք կործանող ? ։ Ահա այդպիսին են քպ ղեկավարի հոգեզավակները ։ Միթե նրանք նման չեն իրենց հոգեծնողին , ով նոյեմբերի 9-ից օրեր շարունակ փախուստի մեջ էր եվ լքել էր պետական պաշտոնը ?։Այնպես որ հարգելի ժողովուրդ ,մի զարմացեք Տոնոյան , Գասպարյան եվ այլոց ցինիկ վարքագծի վրա ։ Պտուղը ծառից հեռու չի ընկնում։