Եվրոպայում բարձրացվել է «կապիկի ծաղկով» վարակման ռիսկի մակարդակը
International newsՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կապիկի ծաղիկ» հիվանդության սքրինինգը կուժեղացվի ամբողջ աշխարհում այն բանից հետո, երբ հիվանդության ավելի շատ դեպքեր են հայտնաբերվել Աֆրիկայի սահմաններից դուրս, գրել է Birmingham Live-ը։
Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) բարձրացրել է կապիկի ծաղկով վարակման ռիսկի մակարդակը՝ ցածրից՝ չափավորի։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օգոստոսի 15-ին Շվեդիայում գրանցվել է հիվանդության առաջին դեպքը, իսկ հաջորդ օրը՝ Պակիստանում։
Ստոկհոլմում կայանող ECDC-ը հայտնել է, որ «միանգամայն հավանական» է, որ Եվրոպա բերվեն նոր դեպքեր։ «Եվրոպայի եւ Աֆրիկայի միջեւ սերտ կապերի պատճառով մենք պետք է պատրաստ լինենք I խմբի ներկրված դեպքերի ավելացման»,- ասվում է ECDC տնօրեն Փամելա Ռենդի Վագների հայտարարության մեջ: