Իրանը ցանկանում է դիտորդի կարգավիճակ ստանալ ԵԱՏՄ-ում
International newsԵվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում քննարկվել է Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու Իրանի խնդրանքը։
Ինչպես հայտնել են ԵՏՀ-ից, այս հարցի շուրջ խորհրդակցություններ են անցկացվել օգոստոսի 19-ին։ ԵԱՏՄ անդամ երկրները ներկայացված էին փոխարտգործնախարարների մակարդակով։
Խորհրդակցության մասնակիցները նշել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջընթաց զարգացումը՝ ողջունելով երկրի մտադրությունը՝ նախաձեռնել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու ընթացակարգը՝ ԵԱՏՄ-ում դիտորդ պետության կարգավիճակի մասին կանոնակարգին համապատասխան։