Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել Ուկրաինայի պետական հաստատություններին. ԱՄՆ դեսպանատուն
International newsՈւկրաինայում ԱՄՆ դեսպանատունը, վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի տեղեկությունը, զգուշացրել է, որ Ռուսաստանը կարող է առաջիկա օրերին հարձակումներ նախապատրաստել Ուկրաինայում կառավարական և քաղաքացիական հաստատությունների վրա։
ԱՄՆ-ում հայտնել են, որ տեղեկություն ունեն՝ Ռուսաստանը մեծացնում է իր ջանքերը՝ Ուկրաինայի ամբողջ տարածքին՝ անօդաչու թռչող սարքերովև հրթիռներով գրոհներ ձեռնարկելու համար՝ ինչպես գիշերային, այնպես էլ ցերեկային ժամերին:
Ըստ «Европейская правда»-ի՝ դեսպանատանը նշել են, որ գրոհը կարող է սկսվել օգոստոսի 24-ից՝ Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարությունից առաջ։