«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը վերակենդանանալու նշաններ է ուզում ցույց տալ․ Մենուա Սողոմոնյան
BlogՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը վերակենդանանալու նշաններ է ուզում ցույց տալ։ Հիշեցնենք, որ երեք տարի առաջ բուհական ինքնավարության կոպիտ խախտման և այլ հիմնավորումներով նախագիծը տապալվել էր։

Այսօր ոլորտի «պատասխանատուները» վարչախմբի պարագլխի մոտ ունեցած խորհրդակցության ժամանակ հայտնել են, որ իբր «բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնականով, որտեղ գործնականում լինելու են անկախ մի քանի կառավարման և կարգավորման օղակներ»։
Ակադեմիական շրջանակների հանդեպ կիրառվող ռեպրեսիաների ֆոնին ԿԳՄՍ-ի այս հաղորդագրությունը եփած հավի ծիծաղն է առաջացնում։ Ակամայից հիշեցի Հայոց պատմությունը Հայաստանի պատմության վերանվանելու հետ կապված մասնագիտական շրջանակների, լայն հանրության բողոքը ցինիկաբար արհամարհելու դեպքը։ Ամեն դեպքում անհամբեր սպասենք բաստիոնի նոր գլուխգործոցին։