ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՕԳՈՍՏՈՍԻ). Ցուցադրվել է առաջին էլեկտրական սղոցը, արտոնագրվել է մոտոցիկլը, փորձարկվել է առաջին խորհրդային ատոմային ռումբը. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Միջուկային փորձարկումների դեմ գործողությունների միջազգային օր, Սլովակիա՝ Սլովակյան ազգային ապստամբության տարելիցի օր, Ռուսաստան՝ Ռուսաստանի ՆԳ-ի հատուկ նշանակության ուժերի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
886- վախճանվել է Բյուզանդիայի հայազգի կայսր Բարսեղ Ա-ն:
1827 – Ռուս-պարսկական պատերազմի (1826—1828) ժամանակ տեղի է ունեցել Օշականի (Աշտարակի) ճակատամարտը պարսկական գահի ժառանգորդ ԱբբասՄիրզայի զորքի և գեներալ-լեյտենանտ Աֆանասի Կրասովսկու ջոկատի միջև:
1897 – ծնվել է խորհրդային շրջանի հայ նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլ յան):
1899 – ծնվել է բեմանկարիչ և քանդակագործ Ստեփան Թարյանը (Թարխարարյան):
1951 – ծնվել է դերասան Հարություն Մովսիսյանը:
1953- վախճանվել է դերասան և ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանը:
1965 – ծնվել է պետական գործիչ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ նախարար Կարինե Մինասյանը։
1968 – Երևանում կայացել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի պրեմիերան։
1990 - Երևանում սպանվել են առաջին կամավորական ջոկատների կազմակերպիչներ, հետմահու Հայաստանի ազգային հերոսներ դարձած ազատամարտիկ Գեղազնիկ Միքայելյանը՝ Չաուշը, և Վիտյա Այվազյանը։
2007- պաշտոնապես հաստատվել է խոզերի «աֆրիկյան ժանտախտի» առկայությունը Հայաստանում:
2018- Ֆրեզնոյում բացվել է Վիլ յամ Սարոյանի տուն-թանգարանը:
2023- հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը շրջափակման մեջ գտնվող Արցախ:
ԱՇԽԱՐՀ
1541- օսմանյան զորքերը գրավել են հունգարական թագավորության մայրաքաղաք Բուդան:
1619 – ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Բատիստ Կոլբերը:
1632 – ծնվել է բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա Ջոն Լոկը:
1698 –Պետրոս Մեծը հրամայել է իր ենթականերին՝ սափրել մորուքները և կրել եվրոպական զգեստ:
1756 – Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդն իր 60 հազարանոց բանակով ներխուժել է Սաքսոնիա՝ սկիզբ դնելով Յոթնամյա պատերազմին (1756—1763):
1758 –ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում ստեղծվել է առաջին հնդկացիական ռեզերվացիան:
1780 – ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը:
1799 – վախճանվել է Հռոմի պապ Պիոս 6-րդը:
1831 - Մայքլ Ֆարադեյը բացահայտել է էլեկտրամագնիսական ինդուկցիայի երևույթը:
1862– ծնվել է բելգիացի ֆրանսալեզու գրող, բանաստեղծ, դրամատուրգ, փիլիսոփա և Նոբել յան մրցանակակիր Մորիս Մետերլինկը:
1883 –Օտտավայում Թոմաս Ախերնը ցուցադրել է առաջին էլեկտրական սղոցը:
1885 – գերմանացի ինժեներ Գոտլիբ Դայմլերը արտոնագրել է մոտոցիկլը:
1897– Բազելում տեղի է ունեցել առաջին սիոնական կոնգրեսը։
1907- Քվեբեքում փլուզվել է կառուցվող կամուրջը, որի արդյունքում զոհվել է 75 աշխատող:
1929-գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլը ավարտել է իր առաջին շուրջերկրյա թռիչքը: 1938 – ԽՍՀՄ-ում ընդունվել է բուհերում հեռակա սովորելու օրենքը:
1941 - նացիստական Գերմանիան զավթել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը:
1946 – ծնվել է ամերիկացի լեգենդար հեռացատկորդ Բոբ Բիմոնը:
1949– ԽՍՀՄ-ում՝ Սեմիպալատինսկում փորձարկվել է առաջին խորհրդային ատոմային ռումբը՝ ՌԴՍ-1-ը։
1958 –ծնվել է ամերիկացի երգիչ, պարող, պրոդյուսեր և գործարար Մայքլ Ջեքսոնը, որը 13 անգամ գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում» և համարվում է բոլոր ժամանակների ամենանշանավոր և ազդեցիկ արտիստներից մեկը։
1966- վախճանվել է եգիպտացի աստվածաբան, փիլիսոփա և գրող Սայիդ Կութուբը:
1982– Գերմանիայի Դարմշտադտ քաղաքի Ծանր իոնների ինստիտուտում հայտնաբերվել է պարբերական աղյուսակի 109-րդ քիմիական տարր մայտներիումը։
1995-մահափորձ է իրականացվել Էդուարդ Շևարդնաձեի նկատմամբ՝ խորհրդարանական ավտոկայանատեղիի մոտակայքում պայթեցվել է նրա «Նիվա» ավտոմեքենան, Շևարդնաձեն ստացել է թեթև վնասվածքներ։
2001- հայտնաբերվել է երկարակեցության գենը:
2004- տեղի է ունեցել 27-րդ ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը Աթենքում (Հունաստան):
2005– սկսվել է «Փախուստ բանտից» ամերիկյան հեռուստասերիալի առաջին ցուցադրությունը։
2012– Լոնդոնում սկսվել են պարալիմպիկ 15-րդ ամառային խաղերը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում