Փաշինյանը նախընտրում է Ադրբեջանի հետ հարցերը լուծել երկկողմ ձևաչափով. Մենուա Սողոմոնյան
BlogՄենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Փաշինյանը նախընտրում է Ադրբեջանի հետ հարցերը լուծել երկկողմ ձևաչափով։ Նույն Ադրբեջանի, որ Հայաստանի վրա գործադրում է իր դաշնակիցների, առաջին հերթին Թուրքիայի ճնշումը։
Միջազգային քաղաքականության մեջ, թե փողոցում երբ պարտվածը, թույլը, ով նաև չունի դիվանագիտություն ու խորամանկություն, իրեն հաղթածի հետ հարաբերվելիս, հարցեր պարզելիս նախընտրում է մեն մենակ մնալ ուժեղի դեմ, առանց միջնորդի, առանց երրորդ կողմի, դա նշանակում է, որ ինքը հոժարակամ տեղավորվել է ծառայի (ջահելի) դերի մեջ, ում ինչ ասում են, ականջները կախ լսում է։ Ցավոք այսօր այդ դերը ինքնաբերաբար պարտադրվում է հյուսիսային ազգերի մեջ վեհագույն հայ ժողովրդին։