Առաջին տարին է, որ Արցախի Հանրապետության օրը նշում ենք՝ բռնազավթված և հայաթափված Արցախի պայմաններում․ Ավետիք Չալաբյան
BlogՔաղաքական-հասարակական գործիչ, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Արցախի Հանրապետության օրն է։ Առաջին տարին է, որ մենք այն նշում ենք՝ բռնազավթված և հայաթափված Արցախի պայմաններում, խորը ցավը մեր սրտում, բայց այն հաղթահարելու աննկուն վճռականությամբ։
Այս օրվա կապակցությամբ մեր "ՀայաՔվե" նախաձեռնության խորհուրդը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որը ներկայացնում եմ ստորև, ամբողջապես կիսելով նրա հիմնական ուղերձը, և վերահաստատելով իմ հանձնառությունը՝ շարունակելու պայքարը հայկական և ազատ Արցախի համար։