Լավրովը՝ առանց ՌԴ-ի մասնակցության հայ-ադրբեջանական բանակցությունների մասին
International newsՍերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեն առանց Ռուսաստանի մասնակցության, ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ, ապա «ի սեր Աստծո»։
Լավրովը նաև նշել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հարցում Ռուսաստանը պետք է խորհրդատվություն տար այդ գործընթացին մասնակից կողմերին, սակայն դա տեղի չի ունենում:
«Ոչ, չեն ուզում, և միևնույն ժամանակ ձգտում են անընդհատ ներգրավել Արևմուտքին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Փարիզին, ցանկացած գործընթացի տրամադրմանը ներգրավել իրենց հովանավորներին։ Դա նրանց ընտրությունն է, բայց նախ պետք է պայմանավորվել ադրբեջանցի հարևանների հետ։ Այլ ճանապարհ չկա»,- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և դասախոսների առաջ իր ելույթի ժամանակ ասել է Լավրովը։