Եվրոպայում արտասովոր արևային մարտկոցներ են տեղադրվում սալիկների, երեսպատման, վիտրաժների տեսքով
EconomicsԵվրոպական ընկերություններն աշխատում են այնպիսի արևային մարտկոցների արտադրության վրա, որոնք կարող են լինել սալիկների, սալաքարերի, ապակու և նույնիսկ վիտրաժների տեսքով, որպեսզի դրանք չփչացնեն պատմական նշանակալի կառույցների դիզայնը, գրում է focus.ua-ն:
Մաքուր էներգիայի աճող անհրաժեշտության պայմաններում Եվրոպայում շատ պատմական շենքեր վերազինվում են արևային մարտկոցներով օգտագործելով նորարարական և կրեատիվ տեխնոլոգիաներ: Նշենք մի քանի նման նախագծեր։
Իսպանական Բիլբաոյի Գուգենհայմի թանգարանը վերջերս իր տանիքին 300 արևային մարտկոց է տեղադրել։ 80 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայանի ստեղծումը թույլ կտա խնայել թանգարանի էլեկտրաէներգիայի սպառման մոտ 5 %-ը և ապահովելու բավարար էներգիա ցուցասրահները լուսավորելու համար։ Ճարտարապետ Ֆրենկ Գերիի նախագծած շենքերը հայտնի են իրենց ալիքաձև ձևերով և արծաթյա մետաղական ծածկով: Կառույցի ճարտարապետական ամբողջականությունը պահպանելու համար վահանակների գույնը և դիզայնը պետք է ուշադիր ընտրվեին և հաստատվեին: Մարտկոցներ տեղադրող Iberdrola ընկերությունը տեղադրել է FuturaSun-ի արևային բջիջները շենքի երկու ամենամեծ տանիքների վրա, որպեսզի դրանք փողոցից տեսանելի չլինեն: Շենքի ճարտարապետական յուրահատկության պահպանումը հիմնական մտահոգությունն էր այդ նախագծի համար, և բոլոր մանրամասները՝ ինստալացիայի դիզայնից մինչև ներդաշնակեցում այլ տարրերի հետ, ինչպիսիք են լուսարձակները, հաստատվել են ճարտարապետ Ֆրենկ Գերիի և Բիլբաոի քաղաքապետարանի կողմից:
Անցյալ տարի Իտալիայի հարավում գտնվող Պոմպեյի հնագիտական պուրակը տեղադրեց արևային մարտկոցներ, որոնք քողարկված էին հախճապակի սալիկների տեսքով, որպեսզի արևային մարտկոցները միաձուլվեն քաղաքի հնագույն ավերակների հետ:
Քեմբրիջի Քինգս քոլեջի մատուռի համար առաջարկվել են ֆոտոգալվանային վահանակներ: Տեղադրումը հաստատվել է պլանավորման կոմիտեի կողմից չնայած Պատմական Անգլիայի ջատագովների առարկություններին: Քինգս քոլեջի ռեկտոր Ջիլիան Թեթն ասում է, որ դա մատուռի արտաքին տեսքի առաջին փոփոխությունն է վերջին 500 տարվա ընթացքում:
Ներկայումս ամբողջ Եվրոպայում են քաղաքային խորհուրդները սկսել թուլացնել սահմանափակումները, որպեսզի տանիքների տարածքները դառնան արևային մարտկոցների տեղակայման վայրեր (ԵՄ-ում շենքերի գրեթե քառորդը կառուցվել է մինչև 1945 թվականը): Հունիսին Ամստերդամն է հայտարարել, որ մինչև 2025 թվականը պահպանվող և ցուցակագրված շենքերի վրա կտեղադրվեն արևային մարտկոցներ: Այս տարվա սկզբին Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում կայացրեց, որ Անգլիայի պատմական տների սեփականատերերն այլևս ստիպված չեն լինի դիմել էներգաարդյունավետ տեխնոլոգիաներ տեղադրելու թույլտվության համար:
Թեև այս ամենը կարող է անհանգստություն առաջացնել պատմական պահպանության վերաբերյալ, բայց ընկերություններն աշխատում են այնպիսի արևային վահանակներ արտադրելու վրա, որոնք կարող են ունենալ սալիկների, սալաքարերի, ապակու և նույնիսկ վիտրաժների ձևեր:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am