ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Անգոլա՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Սահմանադրության օր, Չիլի՝ Խուասոյի ազգային օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1882 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն:
1908– ծնվել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայել յանը:
1918 – ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը:
1920 – ծնվել է բնանկարիչ Արտաշես Աբրահամյանը:
1925 –ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը:
1964– վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Ցոլակ Ամերիկյանը:
1992– Միավորված ազգերի կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել:
2004- Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին «մասնակի ներում» է շնորհվել, ինչը մեկ տարվա փորձաշրջան էր ենթադրում:
2013-Ռուսաստանի մայրաքաղաքում օծվել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին, և բացվել է եկեղեցական համալիրը:
2016-«Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձի ժամանակ:
2018-քննչական կոմիտեն և ոստիկանությունը շուրջ 7 ժամ խուզարկություն են իրականացրել «yerevan.today» լրատվամիջոցի խմբագրությունում և առգրավել խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչները։
2019-Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
2022- ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել է Երևան:
2023-կայացել են Երևանի ավագանու ընտրությունները, մասնակցել է ընտրողների ընդամենը 28,46 տոկոսը, ձայները բաժանվել են հետևյալ կերպ՝ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 32,57 %, Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց»՝ 18,89 %, «Մայր Հայաստան»՝ 15,43 %, «Հանրապետություն»՝ 11,32 %, «Հանրային ձայն»՝ 9,68 %:
ԱՇԽԱՐՀ
14 - Տիբերիոս Կլավդիոս Ներոնը դարձել է Հռոմի կայսր։
335 - թագավոր Կոնստանտինի հրամանով Երուսաղեմում ուխտավորների համար բացվել է Քրիստոսի դամբարանը: 1156 -ստեղծվել է Ավստրիական հերցոգությունը:
1394 -թագավոր Կարլ 6-րդի հրամանով Ֆրանսիայից արտաքսվել են հրեաները:
1598 -հերետիկոսության մեջ մեղադրվող Ջորդանո Բրունոյի գործը Վենետիկից հանձնվել է Հռոմին:
1598 -հոլանդացի նավաստիները կրկնակի հայտնագործել են մի կղզի, որն անվանել են «Մավրիկիա»:
1630– հիմնադրվել է Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը:
1665 –Լոնդոնում սկսվել է Ժանտախտի մեծ համաճարակը(1665-1666), որի արդյունքում մահացել է քաղաքի բնակչության 20 %-ը՝ մոտ 100 000 մարդ:
1787–Ֆիլադելֆիայում Սահմանադրական կոնվենցիան ընդունել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից Սահմանադրությունը:
1789- անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերել է Սատուրնի արբանյակ Միմասը:
1793 -Ֆրանսիայում ընդունվել է «կասկածելիների մասին» օրենքը, ըստ որի, ով չի ստացել հուսալիության մասին վկայական, հանդիսանում է ժողովրդի թշնամի:
1826 –ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Բեռնարդ Ռիմանը:
1832 –ծնվել է բժիշկ-թերապևտ, հասարակական գործիչ, ռուսական բժշկության դասական Սերգեյ Բոտկինը:
1857– ծնվել է ռուս նշանավոր գիտնական Կոնստանտին Ցիալկովսկին, որը համարվում է հրթիռների և տիեզերագնացության հայրերից մեկը:
1871 - Ալպերում բացվել է 13 կիլոմետրանոց Մոն-Սենի թունելը:
1922 –Բեռլինում աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար:
1959 - Կուբայից արտաքսվել է 131 հոգևորական:
1988– Սեուլում մեկնարկել են 24-րդ Ամառային օլիմպիական խաղերը:
1994– վախճանվել է ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ Կարլ Փոփերը:
1991 - Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դարձել են Միավորված ազգերի կազմակերպության անդամ։
2001 -չեչեն անջատողականները փորձել են զավթել Գուդերմեսը:
2006 -Մերձդնեստրում կայացել է անկախության հանրաքվե:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում