Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Երևանին
International news«Հայաստանի ԱԳՆ-ի կողմից հակաահաբեկչական միջոցառումները որպես «էթնիկ զտումներ» որակելը անընդունելի է»,-այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Պաշտոնական Բաքուն նշել է, թե անընդունելի է տեղական բնույթի հակաահաբեկչական միջոցառումները, որոնք ուղղված են Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանից «հայկական զինված ուժերի» մնացորդների ամբողջական դուրսբերմանը, հանրապետության ինքնիշխանության և սահմանադրական համակարգի վերականգնմանը։
«Ադրբեջանը այս տարածքներում Հայաստանի արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացվում է որպես «Ղարաբաղի վրա հարձակվող» կամ «էթնիկ զտում»։
Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը հավակնում է լինել խաղաղասեր երկիր, Հայաստանի կողմից Ղարաբաղի՝ Ադրբեջանի «նախնիների և հավերժական հողի» մասին «Լեռնային Ղարաբաղ» շինծու անուններով հիշատակումը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի վառ օրինակ է»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։