Ժամանակին սեպտեմբերը մեր ժողովրդի համար անկախության և հաղթանակի խորհրդանշական ամիս էր, հիմա վերածվել է ողբերգության շրջափուլի. Աբրահամյան
BlogՀՀ Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սուրբ Խաչ եկեղեցում հոգեհանգստյան կարգ արվեց՝ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով նահատակվածների ու վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների հոգիների խաղաղության համար:
Այս իրադարձությունների հետևանքով 450-ից ավել մարդ է զոհվել:
Սա ծանր հարված էր ոչ միայն Արցախին, այնտեղ ապրող մեր հայրենակիցներին, այլև, հավաքական առումով, հայ ժողովրդին և հայկական պետականությանը:
Ժամանակին սեպտեմբերը մեր ժողովրդի համար անկախության, պետականության վերականգնման և հաղթանակի խորհրդանշական ամիս էր, իսկ հիմա վերածվել է պարտության, անկման, փլուզման և ողբերգության շրջափուլի»: