Ուկրաինայի ԶՈՒ-ն հետ է մղել ռուսներին Պոկրովսկու ուղղությամբ, ՌԴ-ն հաջողություններ ունի Խարկովի մարզում. ISW
International newsՈւկրաինացի պաշտպանները շարունակում են առաջխաղացումը Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում, ինչպես նաև տարածքներ են գրավել Ուկրաինայի Պոկրովսկու ուղղությամբ։ Ռուսական ուժերն առաջ են շարժվել Խարկովի մարզում՝ Սվատովոյ, Սեվերսկի և Չասով Յարի մոտ։ Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW):
Ուկրաինական ուժերը քիչ առաջընթաց են գրանցել Կուրսկի շրջանում, մասնավորապես՝ Վեսելիից արևելք:
Ուկրաինայի Զինված ուժերը նաև առաջ են շարժվել դեպի հյուսիսային կողմ և սեպտեմբերի 19-ին շարունակել հարձակումն այս հատվածում: Մասնավորապես, ուկրաինական ուժերը վերջերս առաջ են շարժվել Շեպտուխովկայից հարավ-արևելք և Նայդենովից հարավ-արևելք:
Ուկրաինական ուժերը հարձակվել են Լյուբիմովկայի, Օբուխովկայի (Կորենևոյից հարավ-արևելք և Սնագոստից արևելք), Կրեմեննոյեի (Կորենևոյից արևելք) և Բորկիի (Սուձայից հարավ-արևելք) մոտակայքում:
Սեպտեմբերի 19-ին արված լրացուցիչ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ շարունակվում են կրակները Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրթիռային և հրետանու գլխավոր տնօրինության Արսենալ 107-ում Տվերի մարզի Տորոպկայում սեպտեմբերի 18-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո: