ԶՊՄԿ-ն, ԵՊՀ-ն և ՀՀ ՏԿԵՆ-ն համագործակցության հուշագիր են ստորագրել
EconomicsԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև սեպտեմբերի 27-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Փաստաթուղթն ուղղված է հետազոտական նախագծերի համատեղ իրականացմանը։
Հուշագիրը ստորագրել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։