Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի երկար բազկի համար. Նեթանյահու
International newsԻսրայելի կողմից լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ղեկավար Հասան Նասրալլահի սպանությունը կվերափոխի Մերձավոր Արևելքի ուժային կառույցները, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ զգուշացնելով Իրանին, որ Իսրայելի բանակը կարող է տարածաշրջանում հարվածել իրեն անհրաժեշտ ցանկացած վայրի: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
Ելույթ ունենալով Երուսաղեմից՝ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի կողմից Նասրալլահի թիրախավորումը անհրաժեշտ էր Իսրայելի պատերազմական նպատակներին հասնելու համար՝ այն է՝ երկրի հյուսիսային հատվածի բնակիչներին, որոնք տեղահանվել են «Հեզբոլլահ»-ի կողմից ակտիվ հրթիռակոծության հետևանքով, թույլ տալ ապահով վերադառնալ տուն:
«Նասրալլահը հերթական ահաբեկիչը չէր. Նա հենց ահաբեկիչ էր: Նասրալլահի վերացումն էական պայման էր մեև առջև դրված նպատակներին հասնելու համար՝ հյուսիսի բնակիչներին անվտանգ վերադարձնել իրենց տները և փոխել ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում: Նրանք, ովքեր հարվածում են մեզ, պետք է իմանան՝ մենք կհարվածենք նրանց: Իրանում կամ Մերձավոր Արևելքում չկա մի վայր, որը հասանելի չէ Իսրայելի երկար բազկի համար, և այսօր դուք գիտեք, թե որքանով է դա ճիշտ»,- ասել է Նեթանյահուն։
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի, ռազմաօդային ուժերի կործանիչները վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան 3,500 ռազմամթերք են նետել «Հեզբոլլահ»-ի օբյեկտների վրա: