Կոնվերս Բանկը DigiTech-ին ներկայանալու է մի քանի հետաքրքիր պրոդուկտով
SocietyԿոնվերս Բանկը DigiTech-ին մասնակցելու է իր ներդրումային գործիքակազմով, այդ թվում՝ տեխնոլոգիական այս միջոցառմանը ներկայացվելու են Բանկի թվային լուծումները, ինչպես նաև Հայաստանում նմանը չունեցող պրոդուկտներ ու առաջարկներ:
«Կոնվերս Բանկն այսօր շուկային է ներկայանում ներդրումային, խնայողությունների կառավարման տարբեր պրոդուկտներով և առաջարկներով, այդ թվում՝ թվային հարթակներում: Բանկի թվային գործիքակազմը հետզհետե ընդլայնվում է, ներդրվում են տարբեր սեգմենտների համար նախատեսված պրոդուկտներ ու ծառայություններ: Դրանցից մի քանիսը կներկայացնենք DigiTech-ի ընթացքում: Վստահ ենք, որ մեր առաջարկները կհետաքրքրեն ինչպես ներդրողներին կամ խնայողությունների դիվերսիֆիկացմամբ հետաքրքրված անձանց, այնպես էլ բիզնես գործունեության ընթացքում արտասահմանյան կազմակերպությունների հետ սերտորեն փոխգործակցող ընկերություններին»,- ասել են Կոնվերս Բանկում:
Մասնավորապես, DigiTech-ի ընթացքում ներկայացվելու են Կոնվերս Բանկի.
- Converse Markets թվային հարթակը․ այն նախատեսված է տնտեսվարողների համար, ովքեր իրենց գործունեության ընթացքում հաճախակի են օգտվում արտարժույթի փոխանակման բանկային ծառայությունից:
Բաժանորդագրվելով Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակին, առանց լրացուցիչ ծախսերի՝ հաճախորդները ստանում են արտարժույթի փոխարկման հարմարավետ, անվտանգ, պարզ ու շահավետ միջավայր, որտեղ ընդամենը մի քանի հպումով, հաշված վայրկյանների ընթացքում ձեռք են բերում անհրաժեշտ արժույթն արտոնյալ փոխարժեքով:
- Կորպորատիվ պարտատոմսերի թողարկում և տեղաբաշխման առաջարկ․ Կոնվերս Բանկն այս ոլորտում հարուստ փորձառություն ունի: Նախորդ տարվանից Բանկը սկսել է թողարկել և տեղաբաշխել նաև գործընկեր ընկերությունների կորպորատիվ պարտատոմսեր՝ դրանով իսկ իր ներդրումն ունենալով տնտեսության և արժեթղթերի շուկայի զարգացման հարցում:
Ըստ որում, դեպոզիտար հաշիվ բացել և Բանկի թողարկած պարտատոմսեր ձեռքբերել հնարավոր է նաև Converse Mobile հավելվածում:
- Բրոքերային ծառայություններ.
- Արժեթղթերի գնում և վաճառք․ Բանկն առաջարկում է պետական և կորպորատիվ պարտատոմսեր, ընկերությունների բաժնետոմսեր և ֆոնդեր փայեր՝ հաճախորդներին մատչելի դարձնելով ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկաները։
- Ներդրումային խորհրդատվություն․ Բանկի փորձառու մասնագետները կօգնեն մշակել ներդրումային ռազմավարություն՝ հարմարեցված հաճախորդի նպատակներին ու ռիսկերի նկատմամբ համբերատարությանը։
- Հաշիվների բացում և կառավարում․ Բանկն առաջարկում է բրոքերային հաշիվների բացում և կառավարում՝ ապահովելով հուսալիություն և արագություն։
Եվ այսպես, հանդիպում ենք հոկտեմբերի 4-6-ը Մերիդիան էքսպո կենտրոնում՝ Կոնվերս Բանկի տաղավարում: Մեր մասնագետները պատրաստակամ են պատասխանել Ձեր հարցերին, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և առաջարկել լուծում յուրաքանչյուրի համար: