Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 74,86 դոլար
EconomicsԷտալոնային նմուշի նավթը չորեքշաբթի առավոտյան թանկանում է նախօրեի էական աճից հետո՝ պայմանավորված Իսրայելի դեմ Իրանի հրթիռային հարվածով։
Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 74,86 դոլար, ինչը 1,3 դոլարով (1,77 տոկոս) ավելի բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 1,86 դոլարով (2,6 տոկոս)՝ մեկ բարելը 73,56 դոլար։
WTI-ի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 1,35 դոլարով (1,93 տոկոս)՝ մեկ բարելը 71,18 դոլար։ Անցած աճուրդների արդյունքներով ֆյուչերսները թանկացել են 1,66 դոլարով (2,4 տոկոս)՝ մեկ բարելը 69,83 դոլար։