ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Իրականացվել է առաջին ձայնագրությունը մագնիսական ժապավենի վրա. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Գերմանիա՝ Գերմանական միասնության օր, Իրաք՝ Ազգային օր, Հյուսիսային և Հարավային Կորեաներ՝ Պետության կազմավորման օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1908- ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն 1-ինը:
1926 - Մոսկվայում տեղի է ունեցել «Հայֆիլմի» առաջին կինոնկարի՝ «Նամուսի» պրեմիերան։
1924 – ծնվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը:
1935– ծնվել է դերասան Արմեն Ջիգարխանյանը:
1968– վախճանվել է դերասան Արման Կոթիկյանը:
1980- ժնևյան հյուրանոցում ռումբի ժամանակից շուտ պայթելուց հետո ձերբակալվել են ԱՍԱԼԱ-ի անդամներ Ալիկ Ենիգոմիշյանը և Սյուզի Մահսերջյանը:
1988-Ստեփանակերտ են այցելել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի անդամները և հայկական կողմի հետ բանակցություններ վարել, որոնք անարդյունք են եղել:
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ:
2007-ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կոչ է արել Եվրամիությանը, Ռուսաստանին և Ուկրաինային՝ հրատապ միջոցներ ձեռնարկել Հայաստանում և Վրաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտը կանխելու համար:
2007-Երևանում մեկնարկել է շախմատի մինչև 20 տարեկան տղաների և աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 50 երկրի 150 ներկայացուցիչներ:
2011– վախճանվել է ամերիկահայ դերասանուհի և երգչուհի Քեյ Արմենը:
2013- Ազգային ժողովն ընդունել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում, որի արդյունքում մոտավորապես 500-600 մարդ ազատ է արձակվել, իսկ համաներումը տարածվել է մոտ 1300 մարդու վրա։
2016- Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտաքին գործերի նախարար:
2019- կառավարությունը հաստատել է երկրի հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն։
2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Մատաղիս բնակավայրը:
2023- Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը պատանդառվել են և տեղափոխվել Բաքու:
ԱՇԽԱՐՀ
Մ.թ.ա. 42 -վախճանվել է հռոմեացի քաղաքական գործիչ, զորավար Կասիուս Լոնգինը՝ Կեսարին սպանողներից մեկը:
382 -հռոմեական կայսր Թեոդոս 1-ինը Ֆրակիայի հողերը տրամադրել է որպես վեստգոթերի վերաբնակեցման տարածք:
1670 -Սիմբիրսկում Ռուսաստանի՝ Յուրի Բարյատինսկու ղեկավարած կառավարական ուժերը ջախջախել են Ստեփան Ռազինի բանակին:
1611 -վախճանվել է Իսպանիայի և Պորտուգալիայի թագուհի Մարգարիտա Ավստրիացին:
1866 -Վիենյան պայմանագրով Ավստրիան Իտալիային է տվել Վենետիկը:
1891 -Աբխազիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով առաջացել է Ամտկել լիճը:
1226 –վախճանվել է իտալական սուրբ Ֆրանցիսկ Ասիզեցին:
1886 –ծնվել է ֆրանսիացի արձակագիր Ալեն-Ֆուրնիեն:
1895– ծնվել է ռուս նշանավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինը:
1897 – ծնվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Արագոնը:
1900 – ծնվել է ամերիկացի գրող Թոմաս Վուլֆը:
1919– ծնվել է լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը:
1929-խորվաթների, սերբերի և սլովենների թագավորությունը ստացել է Հարավսլավիա պաշտոնական անվանումը:
1932 – վախճանվել է գերմանացի աստղագետ Մաքսիմելիան Ֆրանց Յոզեֆ Կորնելիուս Վոլֆը:
1941 -ամերիկյան քիմիկոսներ Լայլ Գուդխյուն և Ուիլ յամ Սալիվենը արտոնագրել են ինսեկտիդիդների ցրման աերոզոլային կոնտեյները:
1952- Լոս Անջելեսում իրականացվել է առաջին ձայնագրությունը մագնիսական ժապավենի վրա:
1952 - Մեծ Բրիտանիան առաջին անգամ փորձարկել է միջուկային զենք և դարձել երրորդ միջուկային տերությունը:
1986 -Խորհրդային К-219 ստրատեգիական նշանակության սուզանավը վթարվել է, որի արդյունքում սուզանավը երեք օր անց խորտակվել է:
1990– Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը միացել են, ստեղծվել է Գերմանիայի Հանրապետությունը:
1993-Մոսկվայում ՌԴ նախագահ Ելցինի և Գերագույն խորհրդի հակամարտությունը վերածվել է զինված հակամարտության:
1993– Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սկսվել են մարտեր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և սոմալիական զինված ուժերի միջև:
2003-Տիբեթում առաջին անգամ անցկացվել է գեղեցկության մրցույթ: Հաղթել է միակ մասնակից 20-ամյա Ցերինգ Կին և ստացել «Միսս Տիբեթ» կոչումը և 2000 դոլար պարգև:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում