Yerevan, 26.December.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի, որևէ մեկը նրան լուրջ չի ընդունում». «Փաստ»

Interview

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խաղաղության պայմանագիր» կնքելու պրոցեսն իմիտացիոն է: Այսօրվա ուժեղ կողմը՝ Ադրբեջանի ղեկավարությունը, օբյեկտիվ պատճառով շահագրգիռ չէ ստորագրելու որևէ փաստաթուղթ ակնհայտորեն թույլ կողմի հետ, որը կկարգավորի փոխհարաբերությունները երկու երկրների միջև: Նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

««Խաղաղության պայմանագիր» ստորագրվում է միայն այն պարագայում, երբ որոշակի բալանսավորված հարաբերություններ կան, կամ ուժերի բալանս կա երկրների կամ նրանց բարեկամների, նաև տարբեր բլոկերի միջև: Տվյալ պարագայում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում ուժային բալանսն ակնհայտորեն Ադրբեջանի կողմում է, ընդ որում՝ ուժային բալանսը ոչ միայն ռազմական, այլ նաև քաղաքական, աշխարհաքաղաքական, դիվանագիտական և, ցավոք, ինտելեկտուալ իմաստով: Իշխանությունների միջև ինտելեկտուալ համեմատությունն այսօր Հայաստանի օգտին չէ: Այդ պատճառով, օբյեկտիվ ուժերի հարաբերակցությունից ելնելով, Ալիևը որևէ ցանկություն չունի «Խաղաղության պայմանագիր» ստորագրել, որը թեկուզ ոչ ամբողջովին, բայց գոնե ֆորմալ առումով կարող է իրեն կաշկանդել, ինչ-որ պարտավորությունների առջև կանգնեցնել:

Բայց դա միայն ֆորմալ առումով է, քանի որ այսօրվա միջազգային հարաբերությունների կոնտեքստում, որտեղ ոչ մի միջազգային պարտավորություն ուժի մեջ չէ և չի կատարվում, ոչ մի միջազգային ինստիտուտ, ըստ էության, որևէ ազդեցություն չունի ռեալ պոլիտիկի վրա, նույնիսկ փաստաթուղթ ստորագրելը չի հանգեցնում որևէ պարտավորության: Տեսականորեն ենթադրենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն ինչ-որ պայմանագիր են ստորագրում, որի թուղթն ավելի թանկ է, քան պայմանագրի որոշումն իր բովանդակությամբ ու էությամբ: Պարզ է, որ ցանկացած պահի ուժեղը կարող է պատրվակ գտնել՝ ասելով, օրինակ՝ մեկը քարով հարվածեց ադրբեջանական մեքենային, այս կետը խախտվեց, չեղարկում եմ պայմանագիրը, գալիս եմ ուժով լուծելու իմ քաղաքացիների խաթարված իրավունքները»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով, այս ամենի կոնտեքստում զարմանալի չէ այն, որ Ադրբեջանն անընդհատ նախապայմաններ է դնում, որոնք շատ արագ դժվար կատարելի են, բայց դա թույլ է տալիս նրան ժամանակ ձգել: «Ասում է՝ պետք է Սահմանադրությունը փոխեք: Հասկանում է, որ Հայաստանը, դեռևս լինելով սուվերեն պետություն, ունի իր օրենքները, որոնք սահմանում են ընթացակարգերը և ժամկետները, որոնցով պետք է Սահմանադրություն փոխել, այսինքն՝ դա ժամանակատար գործընթաց է: «Ոսկոր» նետվեց Ադրբեջանին, երբ Սահմանադրական դատարանը, մի այլ պատրվակով հավաքվելով, չեղարկեց Հայաստանի Անկախության հռչակագրում Արցախի հետ վերամիավորվելու կետը, բայց նրանք այդ խայծը չկերան՝ նշելով, որ իրենց պետք է Սահմանադրության ամբողջական փոփոխություն: Վերջին շրջանում Ադրբեջանը շրջանառում է «պատժել ռազմական հանցագործներին» պահանջը: Խոսքը Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներից սկսած մինչև նախագահների մասին է:

Այնպիսի պահանջներ են դնում, որոնք գոնե սկզբից դժվար մարսելի են ու ժամանակ են պահանջում: Ադրբեջանն իր այս տակտիկայով ամեն ինչ անում է, որ «Խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթուղթ առհասարակ չստորագրվի կամ ստորագրվի միայն այն ժամանակ, երբ այդ բոլոր նախապայմանները կատարված կլինեն, ինչը մեխանիկորեն կնշանակի, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս գոյություն չունի որպես միջազգային հարաբերությունների իրական սուբյեկտ: Որոշ ժամանակ առաջ ասել եմ՝ Կիպրոսի տարբերակով է ընթանում ամենը: Կիպրոսում կան թուրքական և հունական մասեր: Մեր պարագայում էլ երկիրը կարող է Հայաստան կոչվել, բայց կունենա, օրինակ՝ «Արևմտյան Ադրբեջան» և «Հայկական Հայաստան» հատվածներ»,-նշում է մեր զրուցակիցը: Ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի համար սա զուտ քարոզչական փաստաթուղթ է: «Նույնիսկ Նիկոլն ու իր վարչախումբը, որոնց ինտելեկտուալ կարողությունները վաղուց կասկածի տակ չեն դրվում իրենց տկարությամբ, հասկանում են, որ այդ փաստաթուղթը երաշխիքներ չունի: Այդ փաստաթուղթն իրեն պետք է, որովհետև 2020 թ.-ից սկսած Հայաստանի ժողովրդին կերակրել է այն պատրանքով, թե՝ «ես կարող եմ խաղաղություն բերել, մնացածը պատերազմի կուսակցություններ են»: Դրա համար իրեն պետք է ֆորմալ մի բան, որ ասի՝ գոնե սրան հասա, եթե չիրականացվի, իմ մեղքով չի՝ դաշնակիցներ չունենք, ոչ ոք մեզ չի սիրում և այլն»,-հավելում է նա:

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք փոխող Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը հիմա կրկին թեքվում են դեպի Ռուսաստան: «Նույն ասուլիսի ժամանակ նա կարող է քծնել կոնկրետ մարդկանց Ռուսաստանից, հետո նույն ասուլիսում ասել, որ Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել, քանի որ իր պարտավորությունները չի կատարել և այլն:Նույն հարցազրույցում կարող է Արևմուտքի կոնկրետ մարդկանց քծնել և նույն հարցազրույցում ասել, որ Արևմուտքը փող չտվեց և այլն: Այս մարտավարությունը գալիս է իշխանության վերնախավի գենետիկայից, ավելի պարզ՝ երբ գեղցի ես լինում, քո քաղաքականությունն էլ գեղցու շուստրիություն է լինելու: Երբ ասում ենք, որ փորձում է երկու կողմի հետ էլ լավ լինել, իրականում վատ հարաբերությունների մեջ է բոլոր կողմերի հետ: Տեսնում ենք, թե ինչպիսին են Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Արևմուտքի հետ հարաբերությունները ֆորմալ հայտարարություններից այն կողմ չեն անցնում: Ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքն իրեն լուրջ չեն ընդունում որպես մարդ, որպես քաղաքական գործոն: Հասկանում են՝ հայտարարությունները, որոնք արվում են իբր հօգուտ Արևմուտքի, հակառուսական են, իրենցից կոնկրետ քայլեր չեն ենթադրում: Խոսում է ՀԱՊԿ-ի մասին, բայց, միևնույնն է, այդ կառույցից դուրս չի գալիս, իսկ ռուսները պարզ ասացին, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու պարագայում Հայաստանին դուրս կթողնեն ԵԱՏՄ կազմից, ինչը նշանակում է, որ ժամերի ընթացքում մեր երկրի տնտեսությունը փուլ կգա: Խոսում է դեպի Արևմուտք շարժի մասին, բայց դրանից ավելին չի կարողանում անել: Բոլորը գիտեն, որ սա անլուրջ իշխանություն է, որը որևէ իրական քայլեր անելու ունակություն չունի, ընդամենը փորձում է աշխարհին խաբել, ինչպես ինքն էր իր հայտնի ձայնագրություններից մեկում ասել՝ իրեն գժի տեղ դնելով՝ թռնել ռեալ գործերից:

Բոլորն այս ամենը հասկացել են, և որևէ մեկը նրա հետ շատ լուրջ ծրագրեր չի կապում: Արևմուտքը փող չի տալիս, Ռուսաստանն էլ ուշադրություն չի դարձնում շատ բաների վրա: Բոլորը գիտեն, որ Նիկոլ Փաշինյանի՝ սեփական անվտանգությունն ու իշխանությունը պահելու միակ գրավականը աշխարհաքաղաքական կամ տարածաշրջանային «պապա» գտնելն է: Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ Արևմուտքն իր հետ չունի երկարատև ծրագրեր, ոչ էլ մշակում է, Ռուսաստանը վաղուց է իրեն «դուրս գրել» և սպասում է պատեհ առիթի ու ռեսուրսի, որ ազատվի իրենից: Իրանն իրեն ընդհանրապես բանի տեղ չի դնում՝ համարելով նրան մի մարդ, որը չի ուզում անգամ սեփական սահմանը պաշտպանել: Իրանը, ասելով, որ իր համար անընդունելի է սահմանների փոփոխությունը, այս խոսքերը չի ուղղում Արևմուտքին, Ադրբեջանին, Թուրքիային, այլ առաջին հերթին Հայաստանին է նախազգուշացնում:

Կարծես ասի՝ գիտեմ, որ դեմ չես լինի նաև դա անել, բայց թույլ չեմ տա, քանի որ դա իմ ընդհանուր սահմանն է քո և արտաքին աշխարհի հետ: Բացի դա, Արևել քում չեն հարգում թույլերին, թշնամի երկրի նախագահի գիրքը կրծքին սեղմած և ժպիտով լուսանկարվող մարդկանց: Այս ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանն իր գենետիկ վախերով հասկանում է, որ այս բևեռներից որևէ մեկն իր ընկերն ու աջակիցը չէ, իր անվտանգությունը չեն ապահովելու: Իսկ իր անվտանգությունը նա կապում է միմիայն իշխանությունը պահպանելու հետ: Երկու երկիր է շահագրգիռ, որ նա մնա՝ Ադրբեջանը և Թուրքիան: Դրա համար նա իր աշխարհաքաղաքական և անձնական «պապա» է ընտրել Էրդողանին»,-ասում է քաղտեխնոլոգը:

Այսօր ողջ աշխարհը կարծես չհայտարարված պատերազմի մեջ լինի, իսկ մեր տարածաշրջանը՝ վառոդի տակառի վրա նստած, որը ցանկացած պահի կարող է պայթել, երբ որպես ռազմական գործողությունների կողմ ներգրավվի Իրանը: Մեր երկրում իշխանության են մարդիկ, որոնց, մեղմ ասած, ոչ ոք չի վստահում, երկրորդ՝ ունենք ցավալի ոչ մեկ փորձ, թե ինչպես է իրեն դրսևորում նույն իշխանությունը ճգնաժամային իրավիճակներում: Վախեցնող իրավիճակո՞ւմ չենք: «Վախենալու է անգամ, երբ հարաբերական անդորր է, ու այս մարդիկ են ղեկավարում երկիրը: Այս իշխանությունը Հայաստանի սուվերենությունը և պետություն լինելու կարողությունը, պետություն, որը կարողանում է ինքնուրույն իր հարցերը լուծել՝ սկսած անվտանգությունից վերջացրած տնտեսական իմունիտետով, հասցրել է «պլինտուսից» ցածր մակարդակի: Եթե տարածաշրջանում Իրանի մասնակցությամբ մեծ պատերազմ լինի, այնպիսի իմունիտետ ունեցող երկիրը, ինչպիսին Հայաստանն է, բառացիորեն դառնալու է «проходной двор»:

Ամբողջ Հայաստանը դառնալու է անվերահսկելի միջանցք բոլոր հակամարտող և շահագրգիռ կողմերի համար: Ադրբեջանը նախապատրաստում է հերթական պատերազմը Հայաստանի Հանրապետության դեմ՝ ասելով, որ Հայաստանը չի կատարում իր խոստումները, զինվում է Արևմուտքի զենքով և այլն: Հող է նախապատրաստում նրա համար, որ գուցե վաղը ցանկանա կյանքի կոչել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը՝ միջանցք բացի: Եթե տարածաշրջանում լուրջ կատակլիզմներ լինեն, այդ ժամանակ բոլորի ձեռքներն ավելի ազատ են լինելու: Այս պայմաններում ունենալ այսպիսի իշխանություն, որը նույնիսկ խաղաղ պայմաններում է ոչ էֆեկտիվ, ոչ միայն վախենալու է, այլ նաև կործանարար: Բայց շատ ավելի կործանարար է, որ երկրում ունենք ասիմիլացված հասարակություն, որը համաձայն է ամեն ինչի»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Beneficiaries of the "By Your Side" program at IDBankAraratBank Named Large CSR Company of the Year Idram Joins the Fight Against Food Insecurity Ucom’s Renovated Sales and Service Center in Yerevan Mall Reopens 1% idcoin instead of New Year’s suffering: practical tips Idram Junior Donated Books to SchoolsBig Christmas Market with Idram, IDBank and idplusUcom Supports Wildlife Monitoring in Ararat Region IDBank, Idram, and idplus at the Big Christmas MarketConverse Bank Deputy CEO and CFO, Grant Akopian, Elected to BACEE BoardThe Best Gifts for New Year for Your Loved OnesUcom and SunChild NGO Install a Solar Plant in Alaverdi Kindergarten Converse Bank has been included in the list of Confirming Banks of the EBRD TFPIn 2024, Ucom Expands and Modernizes Fixed and Mobile Networks, Launches 5G in 8 More Cities, Covering a Total of 28 Cities. Acba bank to Allocate $50 Million for MSME Development Team Telecom Armenia Presents Sustainability-Linked Bonds to Prospective Investors at an Official EventConverse Bank and IFC join forces to support the growth of SMEs in Armenia4.479.792 AMD to Armenia Tree Project. the next beneficiary is Children of the regions NGO Ameriabank Presents EventHub.am: a Streamlined and User-Friendly Ticketing SolutionUcraft Introduces a New Solution for Businesses: The UC ERP Platform Ucom Announces a New Year's Deal for Those Who Join the Fixed Line AraratBank Presents the Final Part of "The Will to Get Back on Your Feet Again" Film SeriesIDMerch: IDBank’s New LoanUcom Announces New Year's Promotion for HONOR X7c Smartphones Converse Bank has become an official signatory of the UN Principles for Responsible BankingKindergarten in Artashavan Powered by Solar Energy Thanks to Ucom and SunChild Ameriabank named the Bank of the Year 2024 in Armenia by The Banker MagazineIDBank donated 10,000,000 AMD to the 27th "For You, Armenia!" Telethon “The Will to Get Back on Your Feet Again” ։ A Film Series Funded by AraratBank EasyPay has joined Idram's open QR infrastructureAmeriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in Armenia