Դիմադրության ճանապարհը շարունակվելու է, Իսրայելին ասում ենք՝ մի՛ փորձեք մեր կամքը. Իրանի ԱԳ նախարար
International newsԲեյրութ և Դամասկոս իմ ուղևորության ուղերձը պարզ էր, և դա անկասկած աջակցություն էր դիմադրության շարժմանը. այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, գրում է Mehr գործակալությունը:
«Դիմադրության ճանապարհը բազմաթիվ զոհեր է տվել, բայց նրա ճանապարհը շարունակվելու է։ Սիոնիստական ռեժիմին ասում ենք՝ մի փորձեք մեր կամքը: Ցանկացած սխալի արձագանքը կլինի ուժեղ և դրան կտրվի համապատասխան ու հաստատուն պատասխան», - ասել է դիվանագետը:
Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքի օբյեկտների վրա ցանկացած հարձակում անպայման կարժանանա ավելի ուժեղ պատասխանի:
«Թշնամիները գիտեն, թե ինչ թիրախներ են Իրանին հասանելի և տեսել են մեր հրթիռների հզորությունն ու ճշգրտությունը», - ասել է Արաղչին: