Հերթական հակառուսական քայլը
AnalysisՄոսկվայում ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի երեկվա նիստի շրջանակում Հայաստանը չի միացել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների» և «Միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների կիրառման անթույլատրելիության» վերաբերյալ հայտարարություններին: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
ԱՊՀ մամուլի ծառայությունն ավելի վաղ հաղորդել էր, որ ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները մոսկովյան նիստում ընդունած համատեղ հայտարարությամբ դատապարտում են միակողմանի պատժամիջոցները, հորդորում զերծ մնալ նման քայլերից։ Փաստացի, նիստում ընդունված հայտարարությունները հակաարևմտյան բովանդակություն են ունեցել, իսկ դեպի Արևմուտք սլացող ՀՀ իշխանությունների համար նման հայտարարություններին միանալը մահու չափ վտանգավոր կարող է լինել։
Մի կողմից, Փաշինյանն ու իր թիմը խոսում են հարաբերությունների բալանսավորման մասին, մյուս կողմից՝ կրկին հակառուսական քայլեր ձեռնարկում։ Սա, մեծ հավանականությամբ, վտանգավոր հետևանքներ է ունենալու։
Նարինե Դավթյան