Fastex-ը` WCIT 2024-ին․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան
SocietyՍ․թ․ հոկտեմբերի 4-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է WCIT 2024 «Մտքի ուժը. արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակում» խորագրով միջոցառումների շարքը։ Fastex-ը համաժողովի գլխավոր գործընկերն էր։
«WCIT-ն հանդիսանում է ոլորտի կարևորագույն միջոցառում, որն անցկացվում է արդեն 28-րդ անգամ։ Համաժողովը մեկ հարկի տակ է համախմբում ոլորտի առաջատարներին, նորարարական տեխնոլոգիաներով հետաքրքրվողներին՝ ստեղծելով նպաստավոր պայմաններ տնտեսության զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման համատեքստում»,- նշել է WITSA-ի գլխավոր գործադիր տնօրեն Դեն Ի. Քուն։
Fastex-ը՝ որպես միջոցառման գլխավոր գործընկեր, ներկայացրել է իր Web3 պրոդուկտները, ներառյալ՝ Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Wallet-ը, Fastex Card-ը, AKNEYE, ftNFT հարթակը, YoCerebrum մետավերս տիրույթը և YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։
WCIT 2024-ի կարևոր մաս են կազմել պանելային քննարկումները՝ ոլորտի համաշխարհային կարևոր դեմքերի մասնակցությամբ։ Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը եղել է խոսնակների ցանկում։ Վերջինս ելույթ է ունեցել «Վերափոխված ֆինանասներ․ ինչպես են Բիթքոյնը, DeFi հավելվածները և NFT-ն ձևավորում ֆինանսների ապագան» թեմայով։ Քննարկումը վարել է FinTech Armenia-ի գործադիր տնօրեն Ստեֆան Լուկասը։ Պանելային քննարկման մասնակիցների շարքում են եղել Next Legacy-ից Ջոն Այլաջյանը, Cognaize-ի խորհրդատու Արա Աբրահամյանը, Molengeek-ի գործադիր տնօրեն Իբրահիմ Օուսարին, Web3 Foundation-ի համահիմնադիր և Blockstars-ի գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը։
Վախթանգ Աբրահամյանը, անդրադառնալով ոլորտում առկա փոփոխություններին, ասել է․ «Մրցակցությունը տանում է փոփոխությունների: Այս գործընթացը չի վերաբերում միայն ֆինանսական ոլորտին, ֆինթեք ընկերություններին և ստարտափ նախագծերին։ DeFi, կրիպտո ավանդի և վարկային հարթակներն այսօր P2P թիրախային խմբի համար կարող են այլընտրանքային տարբերակ հանդիսանալ։ Պետք է սերտ գործակցել և հասկանալ՝ որոնք են փոխակերպումների լավագույն լուծումները բանկային ոլորտի համար»։
WCIT 2024-ի կարևոր դրվագներից է եղել SpaceX և Tesla ընկերությունների գործադիր տնօրեն Իլոն Մասկի ուղերձը համաժողովի մասնակիցներին, որը փոխանցվել է ամերիկահայ գործարար Ռազմիգ Հովագիմյանի միջոցով։ Իլոն Մասկը հույս է հայտնել, որ հաջորդ անգամ կայցելի Հայաստան։ Նա խոսել է Starlink-ը Հայաստան բերելու ծրագրերի և տեղական շուկայում Web3 համայնքի հետ արհեստական բանականության ընձեռած հնարավորություններն ուսումնասիրելու պատրաստակամության մասին։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով
Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին: