Ադրբեջանն օկուպացված Արցախում 28 ՀԷԿ կկառուցի
Event of the dayԱդրբեջանն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում 28 հիդրոէլեկտրակայան կկառուցի, ինչի մասին ասվում է «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ազգային ռազմավարության» փաստաթղթում։
Նշվել է, որ «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» (չակերտները՝ Tert.am, նկատի ունի օկուպացված Արցախի Հանրապետությունը) ջրային ռեսուրսների և հիդրոէներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը հնարավոր կլինի «խելացի» ջրամատակարարման տեխնոլոգիաների ներդրման միջոցով։