Կիևում սկսել են քննարկել ՌԴ-ի հետ հակամարտությունը դադարեցնելու հնարավոր սցենարները. Der Spiegel
International newsԿիևում սկսել են քննարկել Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու հնարավոր սցենարները, որոնց համաձայն՝ Ուկրաինայի իշխանությունները կարող են հրաժարվել կորցրած տարածքների վերադարձի հարցում իրենց կոշտ դիրքորոշումից։
Այս մասին գրում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում անելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային
Պաշտոնյայի խոսքով՝ Կիևը հասկանում է, որ գործարքը պետք է ձեռնտու լինի նաև Ռուսաստանին։