Team-ը շարունակում է ներդրումներ անել AI տեխնոլոգիաների զարգացման համար
SocietyTeam Telecom Armenia-ի աջակցությամբ տեղի ունեցավ AI Conf 2024-ը` Հայաստանի ամենամեծ արհեստական բանականության համաժողովը, որը մեկ հարկի տակ էր համախմբել արհեստական բանականության ոլորտի մասնագետներին, տելեկոմ և ֆինանսաբանկային ոլորտների ներկայացուցիչներին։
Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ նշելով, որ ընկերությունը կարևոր ներդրումներ է անում, որոնք սպասարկելու են AI տեխնոլոգիաներին և նպաստելու են դրանց օգտագործման ծավալների մեծացմանը։
Միջոցառման նպատակն էր քննարկել և հասկանալ, թե ինչ քայլեր է անում Հայաստանը AI տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ և ինչպես են տարբեր ոլորտների ընկերություններ սկսել օգտագործել դրանք։
«Կառուցելով պրոդուկտը արհեստական բանականության միջոցով» պանելային քննարկմանը ընթացքում Team Telecom Armenia-ի պրոդուկտների և վիճակագրության բաժնի ղեկավար Վասիլի Պիսարևը ներկայացրեց, թե ինչպես են ընկերությունում AI-ը օգտագործում նոր պրոդուկտներ մշակելու և մարքեթինգային արշավներ իրականացնելու համար։